Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հենց Փա­շի­նյանն ու իր կա­ռա­վա­րու­թյու­նը բո­լոր ջան­քե­րը գոր­ծադ­րե­ցին բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի բո­վան­դա­կու­թյու­նը փո­խե­լու հա­մար. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Iarex.ru-ն «Ինչո՞ւ են Փաշինյանն ու Չավուշօղլուն խոսում «երրորդ ուժի» մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր, ինտրիգային հայտարարություններ են արել։ «Պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի սահմանային համատեղ հանձնաժողովի ստեղծման և Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրի շուրջ, - ասել է Չավուշօղլուն, - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև քննարկումները շարունակվում են։ Մենք աջակցում ենք այս գործընթացին։ Ի՞նչ վնաս Թուրքիայում հանդիպում անցկացնելուց, ինչո՞ւ է պետք երրորդ երկիր, Հայաստանը պետք է ավելի շատ քաջություն ցուցաբերի»։

Իսկ Փաշինյանը, խոսելով Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտարարել է. «Մենք չենք որոշել՝ պատերազմ կլինի, թե ոչ, մենք ոչինչ չենք որոշել։ Այսօր ես ասում եմ, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, և մենք պետք է մեզ վերադարձնենք ինչ-որ բան որոշելու իրավունքը»։ Այս երկու պնդումներին միավորում է ընդհանուր թեզը, այն է՝ «երրորդ ուժի» գործոնը։ Չավուշօղլուն, խոսելով սահմանային համատեղ հանձնաժողովի ստեղծման և խաղաղության համաձայնագրի մասին, նկատի չունի այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել անցյալ տարեվերջին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։ Խոսքը վերաբերում է ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում վերջերս կայացած հանդիպմանը Ալիևի և Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա ակնարկում է նաև, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը սանձազերծել է արտաքին խաղացողներից մեկը, և բոլորի համար պարզ է, թե ում են ուղղված նման մեղադրանքները։ Բայց չէ՞ որ հենց ինքն ու իր կառավարությունը բոլոր ջանքերը գործադրեցին բանակցային գործընթացի բովանդակությունը փոխելու համար, որը Հայաստանին դիվանագիտական մեկուսացման մեջ դրեց։ Ուստի, բաց թողնվեց այն պահը, երբ հնարավոր էր պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ շրջանները Բաքվին փուլային փոխանցելու, Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու և խաղաղապահներ տեղակայելու մասին։ Այս ամբողջ ընթացքում Երևանին ուղղակիորեն ասվել է, որ հայկական կողմից զիջումների բացակայությունը կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման, և որ Բաքվի համար արտաքին քաղաքական բարենպաստ պայմաններ կձևավորվեն ռազմական սցենարի անցնելու համար։

Բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը կարծիք է հայտնել, որ պատերազմի մեկնարկն ընտրվել է՝ հաշվի առնելով միանգամից մի քանի գործոն՝ եղանակից ու սեզոնից մինչև ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակը։ Եվ երբ պատերազմն սկսվեց, Հայաստանն ու Ղարաբաղը կռվեցին մեկուսացման մեջ։ Լեռնային Ղարաբաղի հանձնումը կանխորոշված էր: Կողմերը համաձայնել են բանակցություններին Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ազդեցության շնորհիվ, և ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում: Հիմա մենք ուրվագծեցինք առկա իրավիճակը, բայց դա մանրակրկիտ ուսումնասիրվում և վերլուծվում է ոչ միայն Ադրբեջանում և Հայաստանում։ Միևնույն ժամանակ պարադոքս է այն, որ որոշ փորձագետներ կանխատեսում էին ապագայում ռուսական միջնորդական ջանքերի դեգրադացիայի հնարավորությունը։ Պատահական չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սրացումից հետո կողմերը միաձայն, բայց տարբեր ձևերով ու տարբեր պատճառներով մեղադրել են ռուս խաղաղապահներին և փաստացի իրավիճակի մեղքը բարդել Ռուսաստանի վրա։

Եթե խաղաղապահները լքեն Լեռնային Ղարաբաղը, և այդ տարածքն ամբողջությամբ անցնի Բաքվի վերահսկողության տակ, ապա Երևանը, բնականաբար, ոչ թե իրեն, այլ Մոսկվային կմեղադրի Լեռնային Ղարաբաղի հանձնման համար։ Մյուս կողմից՝ ֆորմալ առումով Մոսկվան բոլոր հիմքերն ունի հայտարարելու ՀԱՊԿ անդամներից մեկի համար իրական ռազմական սպառնալիքի առկայության մասին, և դրա հիման վրա հայտարարի անդամ երկրների բանակներից խաղաղապահ ուժեր ստեղծելու իրավունքի մասին։ Եթե հաջողվի՝ ՄԱԿ-ի դրոշի ներքո, եթե ոչ, ապա ՀԱՊԿ դրոշը ևս միանգամայն բավարար կլինի։ Գլխավորն այն է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կորպուսի ներդրումը կարող է իրականացվել ո՛չ Հայաստանի անունից, ո՛չ ի պաշտպանություն Ղարաբաղի, ո՛չ էլ Ադրբեջանի դեմ։ Խոսք է լինելու կողմերի տարանջատման մասին։ Դա ցույց կտա տարածաշրջանում ռուսական շահերի իրավունքների անվիճելիությունը, Ռուսաստանի արբիտրային կարգավիճակը, ինչպես նաև խաղաղությունը կոլեկտիվ կերպով ապահովելու գործնական կարողությունը։

Բայց դա՝ տեսականորեն: Գործնականում, Թուրքիան, որը սկսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարանջատում է Ռուսաստանը Երևանից, Հայաստանի համար հանում է թուրքական սպառնալիքի գործոնը, որպեսզի փոխի նրա քաղաքական ուղղվածությունը։ Այդ առնչությամբ շատ թուրք վերլուծաբաններ սկսել են տարակուսել «փաշինյանական քայլից»՝ հայտարարելով, որ «Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական նշանակություն չունեն»։ Նրանցից ոմանք իրենց կանխատեսումներում ավելի հեռուն են գնում՝ ասելով, որ Փաշինյանը, դիմելով արևմտյան սփյուռքին, ձգտում է փոխել Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը, նվազեցնել նրա ազդեցությունը տարածաշրջանում։ Նա Մոսկվայի առաջ դնում է ոչ այնքան Երևանի, որքան տարածաշրջանային այնպիսի նպատակներ, որոնց կարող են աջակցել Արևմուտքում։

Ըստ թուրքական Cumhuriyet թերթի, «Ռուսաստանի ռազմավարական թիկունք Անդրկովկասում նրա ազդեցության թուլացումը Թուրքիայի համար աշխարհաքաղաքական նոր հեռանկարներ է բացում»։ Տեղի ունեցողի լույսի ներքո Անդրկովկասի վրա Թուրքիայի աշխարհաքաղաքական վերահսկողությունը վերականգնելու փորձը տրամաբանական քայլ է։ Ավելին, նրա համար այնտեղ հիանալի կամուրջ կա ի դեմս Ադրբեջանի։ Ամերիկյան Washington Examiner հրատարակության համաձայն, Բաքուն, Երևանը և Անկարան ներքաշվել են բազմակողմ աշխարհաքաղաքական բարդ խաղի մեջ այն վստահությամբ, որ կկարողանան ապահովել իրենց ցանկալի վիճակ տարածաշրջանում։ Ի՞նչ է նշանակում այդ ամենը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха