Մեքենայի կտրուկ շրջադարձի պատճառով հղի կինն ու 6-ամյա փոքրիկը սալջարդ են ստացել
ОБЩЕСТВОՀունիսի 28-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 24-րդ կմ-ին` դեպի Հանքավան ընթանալիս, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կայանել ճանապարհի հարակից կանաչապատ գոտում, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հունիսի 29-ին՝ ժամը 01:35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ այտային շրջանի սալջարդ վերք, իրանի ձախ կեսի սալջարդ, հղիություն 25 շաբաթական» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա կին և «աճուկի սալջարդ» ախտորոշմամբ 6-ամյա տղա, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են նշված վթարի ժամանակ:
Կատարվում է քննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



