Ինչո՞ւ չի կարելի երեխային անվանել մահացած բարեկամի կամ էլ ծնողի անունով
ЛАЙФԿարծիք կա, որ երեխային չպետք է անվանակոչեն մահացած ազգականի անունով, քանի որ նա իբր կրկնում է նախնիների ճակատագիրը։ Երեխայի ծնողները պատրաստ են անել հնարավոր և անհնարին ամեն ինչ նրա անվտանգության և երջանկության համար, հետևաբար նրանք հակված են հավատալու մարդկանց մեջ ձևավորված կարծրատիպերին, որոնք կապված են անվան գաղտնիքի հետ:
Հոգեբանության տեսանկյունից մարդու անունը շատ կարևոր դեր է խաղում ինքնագնահատականի ձևավորման գործում։ Հետեւաբար, անունը, առաջին հերթին, պետք է ուրախացնի երեխայի ծնողներին: Կարևոր է, որ նրանք սիրով անվանակոչեն երեխաներին և չկապեն մահացած մարդու ապրած կյանքը՝ երեխայի անվան հետ:
Այսպիսով, ինչպես բացահայտել է Past.am-ը, ամենակարևորը ոչ թե այն փաստն է, որ անունն արդեն պատկանել է որևէ մեկին, այլ այն էմոցիաները, որոնք ծնողները կներդնեն ամեն անգամ երեխայի անունը բարձրաձայն ասելու համար։
Մեդիտացիան օգտագործելու եղանակներից մեկը խոսելն է: Իսկ եթե ծնողներն իրենք ունեն անվան հետ կապված վախեր, մտավախություններ, ապա կապ չունի՝ դա նախահոր անունն է, թե ոչ, քանի որ հենց անվան նկատմամբ վերաբերմունքն է, որ կարող է փոխանցվել երեխային։ Եվ այս տեսակետից շատ կարևոր է ընտրել այն անունը, որը կուզենային երկու ծնողներն էլ:
Կարևոր է հիշել, որ անունը առաջին բանն է, որ մենք լսում ենք մեր մասին: Այս առումով այն վճռորոշ դեր է խաղում ինքնագնահատականի մեջ: Եվ, եթե փոքրիկը, լսելով իր անունը, բռնի ոչ այնքան հաճելի կոնտեքստը, ապա նա անգիտակցաբար համապատասխան կարծիք կկազմի իր մասին։
Համաձայն փսիխոգենետիկայի օրենքների՝ մենք իսկապես կարող ենք կրկնել մեր նախնիների ճակատագիրը, բայց դա պայմանավորված է ոչ թե անվան, այլ այն օրինաչափություններով, որոնք մենք ստացել ենք ընտանիքից։