Իշխանությունն արգելել է հայ-թուրքական հարաբերությունների մասին «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների համար դահլիճ տալ
ПОЛИТИКАԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր վաղը՝ ապրիլի 21-ին, խորհրդարանական լսումներ անցկացնել՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:
Լսումներից մեկ օր առաջ, երբ հրավերներն արդեն ուղարկվել են, մասնակիցների ցանկը հստակեցվել է, ԱԺ ղեկավարությունը չեղարկել է լսումները՝ որոշելով դահլիճ չտրամադրել։
Ի դեպ, նախապես ԱԺ-ն կայքում հայտարարվել էր, որ լսումները տեղի կունենան ԱԺ նիստերի դահլիճում։ Սակայն այժմ «Հայաստան» խմբակցությանը, Past.am-ի տեղեկություններով, հայտնել են ինչ-որ տեխնիկական խնդրի մասին և խնդրել լսումները հետաձգել ապրիլի 24-ից հետո։
Ստացվում է, որ իշխանությունը չի ուզում ապրիլի 24-ին ընթառաջ, երբ մանավանդ հայ-թուրքական բարեկամական քայլեր են փորձում իրականացնել, ԱԺ ամբիոնից Թուրքիային դեմ կամ այդ հարաբերություններին դեմ ելույթներ հնչեն։ Իսկ որ բացառապես նման ելույթներ էին հնչելու, այլ ոչ թե Թուրքիայի շահերից բխող ելույթներ, ինքնին հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ լսումներ կազմակերպողը ընդդիմադիր խմբակցությունն է։