Գուցե երբեք ցույց չտամ ընտրյալիս դեմքը․ Անատի Սաքանյանը՝ անձնական կյանքի, սպասվող հարսանիքի և արտաքին փոփոխությունների մասին
ЛАЙФԴերասանուհի Անատի Սաքանյանը տևական ժամանակ է ինչ չի նկարահանվում հեռուստասերիալներում և զբաղված է իր առաջին մասնագիտությամբ՝ կոսմետոլոգիայով: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց այս շրջանի զբաղվածության. արտաքին փոփոխությունների և անձնական կյանքի մասին:
«Քանի որ ես շիկահեր եմ, բայց սիրում եմ փոփոխություններ, կրում եմ կեղծամ, որպեսզի չվնասեմ մազերս, հաճախ չփոփոխեմ գույնը և այլն: Մազերի գույնը փոփոխելով՝ այլ տեսք եմ ունենում»,- ասաց նա:
Դերասանուհին խոսեց նաև տևական ժամանակ հեռուստասերիալներում չնկարահանվելու մասին։ «Իմ առաջին մասնագիտությունը հենց կոսմետոլոգիան է, չեմ ուզում թողնել այն, քանի որ սիրում եմ իմ մասնագիտությունը, հաճույք եմ ստանում մարդկանց գեղեցկացնելիս, ու այս շրջանի զբաղվածությունս կոսմետոլոգիայի ոլորտում է,- ասաց նա և հավելեց, որ չնայած դրան՝ բաց է առաջարկների համար: -Առաջարկներ կան, բայց այդքան էլ հարմար չեն ինձ համար: Լավ առաջարկների դեպքում հեռուստադիտողն ինձ կտեսնի էկրանին»:
Ինստագրամի իր էջում Անատին հաճախ է լուսանկարներ հրապարակում սիրելիի հետ, բայց իր լսարանից թաքցնում է նրա դեմքը:
«Այո, ես նշանված եմ հիմա, բայց դեռ շուտ է խոսել, թե ինչ ձևաչափով կլինի հարսանիքը, կանենք այն ավանդական, թե՞ ժամանակակից մոտիվներով, կամ որտեղ կանենք: Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ինչքան քիչ են իմանում, այդքան լավ, գուցե երբեք էլ ցույց չտամ ընտրյալիս դեմքը: Իմ անձնական էջում հրապարակում եմ այն ամենը, ինչ ինձ դուր է գալիս և հրապարակելուց հետո ինձ հանգիստ եմ զգում»,- ասաց նա: