Զախարովան՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանն արդեն կորցրել է վստահությունը ուկրաինացի բանակցողների նկատմամբ, ուստի իրավիճակը զարգանում է «տեղում»։ Այս մասին չորեքշաբթի օրը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հիմա արդեն «վստահի, բայց ստուգիր»-ը չէ, հիմա պարզապես՝ ստուգիր, որովհետև վստահություն այդ մարդկանց նկատմամբ վաղուց չկա»,-ասել է Զախարովան:
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է եղել, որ ուկրաինական կողմը նման վարք է դրսևորելու:
«Իրեն Ուկրաինայի նախագահ կոչող և համապատասխան լիազորություններով օժտված մարդու գրասենյակի կողմից բանակցություններ վարելու խնդրանք է ներկայացվել, Ռուսաստանը չմերժեց այդ խնդրանքը: Հետո, ինչպես միշտ, սկսվեց կրկեսը, բառացիորեն և պատկերավոր՝ Կիևի ռեժիմի կողմից՝ սկզբում գալիս են, հետո չեն գալիս, երբեմն մասնակցում են, երբեմն չեն մասնակցում: Պատրա՞ստ էին սրան Մոսկվայում, այո իհարկե,-ասել է Զախարովան։