Շուրջ 15 հազար մարդ է մասնակցել Թուրքիայի գործողությունների դեմ Դյուսելդորֆում քրդերի կազմակերպած ցույցին
МЕЖДУНАРОДНОЕԳերմանական Դյուսելդորֆ քաղաքում շուրջ 15 հազար մարդ է հավաքվել քրդերի ցույցին՝ ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերի վրա Թուրքիայի զինված ուժերի հարձակման։ Ցույցը կազմակերպել են Գերմանիայում գործող մի շարք քրդական կազմակերպություններ։
«Ամեն ինչ խաղաղ է անցել»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։ Ի սկզբանե ցույցին մասնակցության մասին հայտնել է մոտ 7 հազար մարդ։ Որոշ ցուցարարներ ձեռքերին եղել է ցմահ ազատազրկված PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանի դիմանկարը։
Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ցուցարարները Դյուսելդորֆի կենտրոնական փողոցներով անցել են մինչև Հյուսիսային Հռենոս Վեսթֆալիայի լանցթագ (երկրամասի խորհրդարան)։ շատ քրդեր ցոիյցին մասնակցելու համար ժամանել էին արտերկրից։
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



