Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Հայոց ցեղասպանության դասավանդման նախագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում

ОБЩЕСТВО

Ապրիլի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Հայոց ցեղասպանության դասավանդման համար Կոնգրեսի գրադարանին 10 միլիոն դոլար հատկացնելու նախագիծը, որն առաջ էր մղվում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից։ Վերջինիս ջանքերով Ներկայացուցիչների պալատի առավել քան հիսուն անդամներ միացել էին նախաձեռնությանը, որը ներկայացվել էր կոնգրեսականներ Ք․ Մալոնիի և Գ․ Բիլիրակիսի կողմից։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը:

Օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է տասը միլիոն դոլարի հատկացում Կոնգրեսի գրադարանին՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Օսմանյան Թուրքիայում պետական բարձրագույն մակարդակում ծրագրված և իրականացված զանգվածային սպանությունների, տեղահանության, մշակութային բնաջնջման, ինչպես նաև հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, արամեացիների և մարոնիտների աքսորի վերաբերյալ ամերիկացիներին կրթելու համար։

Անդրադառնալով նախագծին՝ կոնգրեսական Մալոնին ասել է․ «Ինչպես ասում են, եթե պատմությունից դասեր չքաղենք, մենք դատապարտված ենք կրկնելու այն։ Այդ իսկ պատճառով ես հպարտ եմ ներկայացնելու Հայոց ցեղասպանության կրթական օրենքը՝ Հայոց ցեղասպանության սարսափներն ու դասերը ճշգրիտ և արդյունավետ ուսուցանելու համար: Կոնգրեսի երկու պալատներն էլ, ճնշող երկկուսակցական մեծամասնությամբ, քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին, իսկ անցած տարի նախագահ Բայդենը հասկացրեց, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն է, որ այդ սիստեմատիկ սպանությունները ցեղասպանություն են: Հրամայական է, որ մենք այժմ ապահովենք ամերիկացիներին անհրաժեշտ ռեսուրսներ՝ սովորելու և սովորեցնելու այս վայրագության մասին»:

Կոնգրեսական Բիլիրակիսն էլ իր հերթին նշել է․ «Մարդկային ցեղի մեր ամենամութ պահերը եկան այն ժամանակ, երբ նրանք, ովքեր լավագույնս տեղյակ էին եղելությունից, լուռ կանգնած էին՝ արդարացնելով իրենց պասիվութունը և թույլ տալով, որ տիրեն անարդարությունն ու հալածանքը: Մենք պետք է ճանաչենք անցյալի վայրագությունները, որպեսզի հուսանք, որ ապագայում դրանք կկանխենք: Այս նպատակին հասնելու լավագույն միջոցներից մեկը կրթությունն ու իրազեկումն է, այդ իսկ պատճառով ես հպարտ եմ Քերոլին Մալոնիի հետ համատեղ ներկայացնել Հայոց ցեղասպանության կրթական օրենքը»:

 Մեկնաբանելով օրենսդրական նախաձեռնության ներկայացումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նկատել է․ «Սպիտակ տան և Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ապահովումից հետո՝ մենք այժմ պետք է ապահովենք, որ Ամերիկայի դպրոցական երեխաներին ուսուցանվեն հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, արամեցիների, մարոնինտերի և այլ քրիստոնյաների դեմ ուղղված հանցագործության պատմական դասերն ու այսօրվա հետևանքները։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատելու է կոնգրեսականներ Մալոնիի և Բիլիրակիսի, ինչպես նաև նրանց միացած կոնգրեսականների հետ՝ այս նախագիծն առաջ տանելու համար: Մենք հանձնառու ենք ապահովել արդար հանգուցալուծում Թուրքիայի հանցագործությունների բոլոր զոհերի համար՝ անցյալում և ներկայում»:

Հիշեցնենք՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձևավորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպությունների  կոալիցիա, որում ներառված կազմակերպությունների թիվն անցնում է մեկ տասնյակից՝ ներառելով հունական, ասորական, քրդական, հրեական և այլ կազմակերպություններ: Այդ կազմակերպությունները նույնպես ակտիվորեն աջակցում են Կոնգրեսում Հայոց ցեղասպանության դասավանդման համար ֆինանսական հատկացման նախագծին։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքներ իրականացնել, որպեսզի այս նախագծի օրենսդրական ողջ գործընթացը Կոնգրեսի երկու պալատներում հնարավորինս սահուն ընթանա և ներկայացվի նախագահ Բայդենի հաստատմանը։

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран