Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչո՞ւ ենք ժամանակից այսքան հետ մնում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Գիտատեխնիկական զարգացման արդյունքում աշխարհում այսօր տեղի ունեցող գործընթացները շատ են արագացել, ուստի առանցքային նշանակություն ունի տեղի ունեցող իրադարձություններին համահունչ քայլելը։ Սակայն 44-օրյա պատերազմը, առավել ևս՝ հետպատերազմական իրողությունները ցույց տվեցին, որ Հայաստանը ժամանակից հետ է մնում։ Մասնավորապես, ժամանակակից իրողությունների յուրահատկությունների ու հատկապես բազմաթիվ ոլորտներում կիրառվող տեխնոլոգիական լուծումների հետ հաշվի նստելու խնդիր կա։

Հիմա՝ առավել ևս: Հեծանիվ չհայտնագործենք. առաջին հերթին Հայաստանին հզոր բանակ է անհրաժեշտ ու ամենակարևորը՝ գերժամանակակից սպառազինություններով հագեցած։ Եթե Հայաստանը չունենա ժամանակակից պահանջներին համապատասխան պաշտպանական համակարգ, ապա միշտ խոցելի կլինենք տարածաշրջանում։ Եվ նման տիպի բանակի ստեղծումը կարևոր է ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ, այլև ուժերի բալանսը պահելու և բանակցությունների ընթացքում Հայաստանի դիրքերը ամուր ներկայացնելու համար։

Պատահական չէ, որ թշնամական երկրի մինիսուլթան Ալիևը սպառնում է, թե կարող են չճանաչել Հայաստանի ինքնիշխանությունը, հայտարարում է, թե Հայաստանի զինումն իրենք կհամարեն ոչ բարեկամական քայլ ու դրանից հետևություններ կանեն։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ «բարեկամական» կամ «ոչ բարեկամական» տերմինի օգտագործումն ինքնին անհեթեթություն է: Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը մտավախություն ունի, թե Հայաստանը, նոր սպառազինություններ ձեռք բերելով ու հզոր բանակ ստեղծելով, կարող է չկատարել ադրբեջանական նախապայմանները և նույնիսկ իր կողմից հակադիր պահանջներ ներկայացնել։ Բայց պատերազմից արդեն տևական ժամանակ է անցել, և ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն կատարել սպառազինությունների էական խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ դա չի խանգարում, որ նրանք շարունակաբար խոսեն զինվորական ծառայության ժամկետը կրճատելու և պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին։ Սա ինքնին նշանակում է հակառակորդին գոհացնող քայլ կատարել՝ շարունակելով բանակի կազմալուծումն ու անձնակազմի թվաքանակի կրճատումը, քանի որ Հայաստանն առկա վիճակում պատրաստ չէ միանգամից անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի։ Նախքան դրան հասնելը հսկայական աշխատանք է անհրաժեշտ անվտանգության համակարգը կարգի բերելու ուղղությամբ։

Առաջնահերթ պետք է բարձրացնել բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, սպայի և զինվորականի աշխատանքը դարձնել գրավիչ, մեծ ներդրումներ կատարել անձնակազմի ինտելեկտուալ զարգացման վրա։ Բայց իշխանություններն, իրենց ոճին հավատարիմ մնալով, հակառակն են կատարում, շարունակաբար թիրախավորում են զինվորականներին։ Ռազմական ոլորտը կարգի բերելու ներուժ ունենալու համար շատ կարևոր է նաև Հայաստանի տնտեսությունը ժամանակակից իրողությունների պայմաններում մրցունակ, բազմապրոֆիլ ու դինամիկ դարձնելը։ Իսկ դրա համար Հայաստանը ապրանքներ ու ծառայություններ ներկրող երկրից պետք է դառնա ապրանքներ ու ծառայություններ արտադրող, ապա նաև արտահանող երկիր։ Դրա համար էլ իր հերթին պետք է բարձրացնել քաղաքացիների գրագիտության մակարդակը, նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրումների ու բիզնես գործունեության համար, աջակցություն տրամադրել առավել փխրուն ճյուղերի՝ մասնավորապես գյուղատնտեսության զարգացման համար։

Բացի այդ, կորոնավիրուսի համավարակի և Ուկրաինայի շուրջ առաջացած իրավիճակի տնտեսական հետևանքները ցույց տվեցին յուրաքանչյուր երկրի պարենային անվտանգության կարևորությունը։ Բազմաթիվ երկրներ սկսել են մտածել սեփական պարենային ինքնաբավության ապահովման մասին։ Ուստի Հայաստանը ևս պետք է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկի՝ ամեն ինչ սկսելով գյուղատնտեսության զարգացումը խթանելուց։ Բայց մեր իշխանությունները նշված ուղղություններով ուղղակի անգործության են մատնված և նստած սպասում են, որ մի շարք արտասահմանյան կազմակերպություններ ու բանկեր վարկեր կամ օգնություն տրամադրեն, որ իրենք մի քանի ճանապարհ ասֆալտապատեն ու ցույց տան, թե գործ են կատարել։ Այնինչ, միայն ասֆալտապատումով հնարավոր չէ տնտեսությունը զարգացնել ու երկարաժամկետ հեռանկարում խթան ապահովել։

Մյուս կողմից՝ որոշակի իրադարձություններ, որոնք իշխանությունների քայլերի հետ ընդհանրապես կապ չունեն, իշխանականներն առանց ամաչելու ցույց են տալիս՝ իբր դրանք իրենց աշխատանքի արդյունքն են։ Օրինակ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված մեծ թվով ռուս մասնագետներ, մասնավորապես ծրագրավորողներ են ժամանել Հայաստան և մեր երկրից ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում, իսկ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, որ այս ամենը տեղի է ունենում իրենց կողմից ստեղծված բարենպաստ միջավայրի արդյունքում։

Դե, կարևորը միայն փիառն ու շոուներն են: Գործ անել չգիտեն, երկրի տնտեսությունը կաթվածահար վիճակում է, մարդկանց մեծ մասը ծայրահեղ աղքատության շեմին է, իսկ էկոնոմիկայի նախարարը խոսում է հայտնի երգիչների՝ Հայաստան ժամանելու մասին, ՊԵԿ-ն էլ Հարկատուի օր է «էսէմեսով» շնորհավորում...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира