Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ПОЛИТИКАՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Հղում եմ ամենաջերմ և սրտանց շնորհավորանքները Էմանուել Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման եւ Ֆրանսիայի փառքի»,- գրել է Փաշինյանը։
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նախագահի ընտրությունների երկրորդ ու որոշիչ փուլի քվեարկության նախնական տվյալներով առաջ է անցել իր մրցակից, Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենից։
Մակրոնը, նախնական տվյալներով, ստացել է ընտրողների ձայների 57,6 տոկոսը, Լը Պենը՝ 42,4 տոկոսը։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



