Ереван, 27.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Լինել զգոն, սոցցանցերի և հեռախոսազանգերի միջոցով չտրամադրել անձնական տվյալներ». IDBank-ի և Idram-ի խորհուրդները` զեղծարարներից պաշտպանվելու համար

ОБЩЕСТВО

Օրերս կայացավ IDBank-ի և Idram-ի ներկայացուցիչների օնլայն ասուլիսը, որի ընթացքում բանկի և Իդրամ ընկերության ներկայացուցիչները պատասխանեցին համատեղ թվային հարթակի տեղեկատվական անվտանգությանը վերաբերյալ հարցերին: Նշվեց, որ վերջին շրջանում բանկը և Իդրամ ընկերությունը բազմաթիվ զանգեր են ստանում հաճախորդներից, որ իրենք դարձել են զեղծարարության զոհ: Մասնավորաբար, քաղաքացիներին դիմում են սոցցանցերի, զանգերի միջոցով, նրանցից այս կամ այն կերպ կորզում են անձնական տվյալներ, նրանց անունով ձևակերպում վարկեր կամ էլ հափշտակում քարտի վրա եղած գումարը: Դեռ ամիսներ առաջ բանկը բազմաթիվ արշավներ է մեկնարկել բոլոր հարթակներում` քաղաքացիներին մատուցելով մանրամասն տեղեկատվություն, թե ինչպես խուսափել զեղծարարության զոհ դառնալուց: Սա, իհարկե, տվել է իր արդյունքը, քանի որ քաղաքացիներն ավելի աչալուրջ են դարձել, սկսել են ավելի քիչ տրամադրել իրենց անձնական տվյալները, բայց զեղծարարներն էլ, բնական է, որ սկսել են այլ ուղիներ փնտրել իրենց համար ցանկալի արդյունքին հասնելու համար: Օրինակ` զանգահարում են, ինչ-որ պատմություններ ներկայացնում, փորձելով դրանց միջոցով կորզել մարդկանց նույնականացման տվյալները: Օնլայն ասուլիսի ընթացքում զեղծարարության դեպքերին, տեղեկատվական անվտանգությանը վերաբերող հարցերին պատասխանեցին IDBank-ի Թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը, IDBank-ի Իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը, Idram-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Աղան Ավետիսյանը և IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Առաջին և ամենակարևոր հարցերից մեկը հետևյալն էր` ինչո՞ւ են հենց IDBank-ը և Idram հարթակը հայտնվել զեղծարարների ուղիղ նշանաառության ներքո: IDBank-ի Թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը նշեց` դա նախ պայմանավորված է հաճախորդների քանակով: «Հարթակում գրանցված է ավելի քան 1,5 մլն հաճախորդ, որի զգալի մասն օրական կտրվածքով օգտվում է համակարգից, նրանց թեկուզ փոքր մասը դառնում է զեղծարարությունների զոհ: Ուստի կարող ենք նշել, որ համակարգի տարածվածությամբ և օգտագործելիությամբ պայմանավորված զեղծարարների թիրախում հայտնվում է հենց մեր հարթակը»,-ասաց Առաքելյանը: Ընդգծեց` զեղծարարության երկու հիմնական սխեմա է գործում: «Առաջին դեպքում հաճախորդին սոցիալական տարբեր հարթակներում գրում են, ներկայանում են որպես բանկի կամ ընկերության աշխատակից, առաջարկում համակարգում գրանցվել, անցնել նույնականացում խոստանալով բոնուսներ: Քաղաքացիները հավատում են նրանց, ուղարկում իրենց PIN կոդը` այդ կերպ հնարավորություն տալով զեղծարարին մուտք գործել համակարգ: Երկրորդ դեպքում` զեղծարարները փորձում են ոչ թե ուղղակիորեն կորզել գաղտնաբառ, նույնականացման կոդ, PIN կոդ, այլ` վերականգնել հաճախորդի հաշվի գաղտնաբառը, այս դեպքում գործ ունենք ավելի երկարատև գործընթացի հետ»,-հավելեց Թվային բանկինգի տնօրենը` ընդգծելով, որ զեղծարարության բոլոր դեպքերում տարբեր փուլերում, ի վերջո, հաճախորդն ինքնակամ զեղծարարին է փոխանցում իր անձնական տվյալներից գոնե մեկը:

Ուստի այս պարագայում զգոն պիտի լինի քաղաքացին, իր անձնական տվյալները որևէ պարագայում չտրամադրի անծանոթին, եթե անգամ նա ներկայանում է որպես բանկի աշխատակից: Այս դեպքում ուղղակի պետք է զանգահարել բանկ և ճշտումներ կատարել: Այս պարագայում գործում է թեժ գիծ, որի միջոցով հնարավոր է ավելի արագ կապվել բանկի հետ, ներկայացնել իր մտահոգությունը և բանկն էլ կօգնի իր հաճախորդին զերծ մնալ զեղծարարության զոհ դառնալուց: IDBank-ի Իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը նշեց, որ զեղծարարությունների տարբեր դեպքերով կան հարուցված քրեական գործեր, որոնցով արդեն մեղադրանքներ են առաջադրված, կան այնպիսի քրգործեր, որոնք արդեն դատարան են ուղարկվել, այս պարագայում բանկը համագործակցում է իրավապահ մարմինների հետ:

Idram-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Աղան Ավետիսյանն անդրադարձավ կիբեռանվտանգությանը երկու տեսանկյունից` համակարգի և հաճախորդի պաշտպանվածության  տեսանկյունից: «Կիբեռանվտանգություն համակարգի պաշտպանվածության տեսանկյունից ասելով հասկանում եմ այն, երբ զեղծարարը համակարգչային տեխնիկա, ծրագրեր օգտագործելու միջոցով հասանելիություն է ստանում անմիջականորեն հենց Իդրամի բազային: Երկրորդ դեպքում հարձակումն է հաճախորդի սարքավորման վրա: Երբ հաճախորդը կասկածելի կայքեր է մուտք գործում, կասկածելի հավելվածներ ներբեռնում, չի կիրառում լիցենզավորված հակավիրուսային ծրագրեր, ապա պետք է գիտակցի, որ երբ զեղծարարը հասանելիություն է ստանում իր տվյալներին, դա արդեն նաև իր անփութության հետևանքն է»,-նշեց Ավետիսյանը:

Զրույցի հիմնական ուղերձը հետևյալն էր` սոցցանցերի կամ էլ այլ հարթակների միջոցով որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ, եթե հաճախորդը տրամադրել է որևէ տվյալ և հետո միայն նրա մոտ կասկածներ են առաջացել, ապա անմիջապես կապվել բանկի հետ, որի աշխատակիցը կհուշի, թե քայլերի ինչ հերթականությամբ կարելի է խուսափել զեղծարարության զոհ դառնալուց:

Լուսինե Առաքելյան

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру