Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Այսօր կանգնած ենք ջրբաժանին, երբ պետք է որոշում կայացնենք». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր պետությունը հայտնվել է իր գոյության կարևորագույն խաչմերուկներից մեկում: Հիմա, ինչպես մեր պատմության տարբեր փուլերում, մեր անկախությունը և Արցախը կորցնելու ջրբաժանին ենք կանգնած:

Անհատներն ահազանգում են վտանգների մասին, հանրության մի մասը, կարծես թե, այդպես էլ չի հաղթահարում հետհեղափոխական թմբիրը և չի համակերպվում այն մտքի հետ, որ խաբվել է, ժամանակին սխալ ընտրություն է կատարել: Ազատության հրապարակում, Երևանի փողոցներում ու հանրապետության ճանապարհներին այս օրերին մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներն են` լինեն մտավորական, զինվորական, ուսանող, թե քաղաքական գործիչ, նրանք բոլորը նախ և առաջ ՀՀ քաղաքացիներ են, որոնք վախեր ունեն Հայաստանի և Արցախի վաղվա օրվա վերաբերյալ:

Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ասում է` իհարկե, ցանկալի կլիներ, որ այս ամենն ավելի շուտ լիներ, բայց կարծում է, որ հասարակությունը դեռ չէր հասունացել, համենայն դեպս, գոնե այն մասը, որն ընտրել էր Նիկոլ Փաշինյանին:

«Նրանք դեռ գտնվում էին իր ամեն ասածի տպավորության տակ: Հիմա շատ վատ բան պիտի ասեմ, բայց երևի պետք էր այս ամեն ինչի միջով անցնել, որպեսզի մարդիկ ամեն ինչ վերլուծեին, հասկանային, թե ինչ կատարվեց, ինչ եկավ բոլորիս գլխին: Մեծամասնության կողմից ընտրված իշխանությունն ամբողջովին ձախողեց այն ամենը, ինչ խոստացել էր, մինչդեռ շատերը նրանց հետ հույսեր էին կապել: Հիմա էլ հասարակությունն ամբողջովին չի արթնացել, հրապարակում մարդկանց քանակը և երկրի դրությունը չեն համապատասխանում իրար: Մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան մեզանից շատերը դա պատկերացնում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանը:

Ասում է` այս օրերին պետք է հստակ խնդիր ձևակերպել և առաջ շարժվել` դրան հասնելու համար: «Չպետք է գլխավոր խնդիրը մասնատել տարբեր մասերի, այսօր կա խնդիր համար մեկ: Կորցնում ենք երկիր, կորցնում ենք Արցախը: Աստված չանի, բայց կարող ենք կորցնել Հայաստանի մի մասը, եթե ոչ ամբողջ Հայաստանը: Դրա համար այսօր պետք է միաբանվել մեկ խնդրի շուրջ` այս իշխանությունը պետք է հեռանա: Բնականաբար, բոլորի մոտ հարց է առաջանալու` լավ, սրանք գնացին, դուք ի՞նչ եք անելու, ո՞վ է գալու: Այդ «դուք»-ը օդ նետած ֆրազա է, որովհետև այդ «դուք»-ն այսօր «դուքեր» է: Պետք է միավորվել մեկ խնդրի շուրջ ու կարողանալ իսկապես ձևակերպել այն միտքը, թե ինչու այս իշխանությունը պետք է գնա և մտածել երկրի զարգացման մասին, այդ դեպքում կհաջողենք: Առաջարկներ կան, որոնց կյանքի կոչման պարագայում հնարավոր կլինի ապահովել երկրի անվտանգությունը, վերականգնել ու հզորացնել տնտեսությունը, առաջընթաց գրանցել բոլոր ոլորտներում: Նաև այս պատճառով ինձ համար անհասկանալի է այն միտքը, երբ ասում են` «չենք գնա հրապարակ, քանի որ այնտեղ հներն են»:

Այսինքն, եթե հներն են Ազատության հրապարակում, դրա համար ես այնտեղ չեմ գնում, ստացվում է` ինձ համար մեկ է, որ երկիրը կկորցնենք, կարևորը հները հետ չգա՞ն: Դա ամենացավալի մտածելակերպն է: Դրա փոխարեն պետք է գտնել ճանապարհներ ու այլընտրանք հարցերը լուծելու համար»,-ասում է ՀՀ ժողովրդական արտիստը:

Նա համակարծիք է, որ այս օրերին Ազատության հրապարակում և այլուր մեկնարկած ակցիաները յուրահատուկ աջակցություն են Արցախին ու արցախցուն, որ նա մենակ չէ, որ մայր Հայաստանը նրա կողքին է: «Դեռևս 1990-ականներից մի այլ ցավալի գործընթացի ականատես եղանք, երբ ոմանց խոսքերով, գնահատականներով Արցախը քիչ-քիչ դարձավ շատերի աչքի փուշը: Արցախի համար շատերը, հատկապես Հայաստանից, արյուն թափեցին, ավաղ, շատերն էլ հետո մեկ ծաղիկ անգամ չփորձեցին տնկել այդ հողի վրա` մոռանալով, որ Արցախն այն սիմվոլն է, որի շուրջը պետք է համախմբվենք, հակառակ դեպքում` կկորցնենք Հայաստանը: Սրա մասին մեր շատ հերոսներ են ասել, որոնք իրենց կյանքն են տվել Արցախի ու Հայաստանի համար: Այսօր կանգնած ենք ջրբաժանին, երբ պետք է որոշում կայացնենք: Արցախը մերն է, և դրանով պետք է ամեն ինչ եզրափակվի: Պետք է պահենք մեր երկիրը, ինչ գնով էլ որ լինի: Եթե կորցնենք Արցախը, մաս առ մաս կորցնելու ենք Հայաստանը»,-եզրափակում է Հրանտ Թոխատյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из Армении