Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Թող բոլոր չար ինքնաթիռներն անցնեն ծիածանի տակով և ոչ թե ռումբ կրակեն, այլ խաղալիքներ». հնգամյա աղջնակը պատրաստվում է իր անհատական ցուցահանդեսին. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

5 տարեկան Մարիան ընտանիքի հետ բնակվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Աղջիկը նկարում է 2 տարեկանից։ Այժմ ունի 500 նկար։ Հասցրել է մասնակցել վեց միջազգային մրցույթի և հաղթել՝ Ռուսաստանում, Եգիպտոսում, Ավստրալիայում և այլուր։ Ծնողները որոշել են մայիսին նրա առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպել Վայոց ձորում: Մարիայի մայրիկը՝ Աշխենը, ասում է, որ դստերը վաղ տարիքից հեքիաթի պես ծանոթացրել է համաշխարհային գլուխգործոցներին՝ կտավներին, քանդակներին և այլն:

«Առաջին անգամ նկատեցինք, որ պատին մարդու դեմք էր նկարել: Այդ ժամանակ 1,8 տարեկան էր: Շատ հետաքրքիր պատկեր էր, ոգևորեցինք իրեն, դրանից հետո սկսեց տան պատերին նկարել: Նկարելու համար տարբեր տարածություններ էր փնտրում՝ հող, ավազ, ցեխ: Արդյունքում հետաքրքիր պատկերներ է ստանում:Եղբայրս նկարչական նյութեր նվիրեց Մարիային, և նա 2-2,5 տարեկանում սկսեց գուաշով ու վրձինով աշխատել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Աշխենը:

Աղջիկը պատկերներ ստանում է տարբեր նյութերով: Մոտ չորս տարեկանում շինարարական ներկերով նկարել է աղոթող աղջկա կերպարը: «Չորս տարեկան չկար, Կարեն Մարգարյանը մրցույթ կազմակերպեց, որին աշխարհի տարբեր ծայրերից մասնակցեց մի քանի հազար երեխա: Թեման պատերազմն էր: Ներկայացրեց «Երազանք» նկարը և հաղթեց: Ժյուրիի անդամները աշխարհի տարբեր ծայրերից հայտնի նկարիչներ էին: Մարիայի «Երազանքը» կերտվեց 44-օրյա պատերազմի օրերին: Այս նկարով նա իր երազանքի մասին խոսեց՝ թող բոլոր չար ինքնաթիռներն անցնեն ծիածանի տակով և ոչ թե ռումբ կրակեն, այլ խաղալիքներ, փուչիկներ, պաղպաղակ: Վայոց ձորում ենք բնակվում, պատերազմի օրերին ինքնաթիռները երբ անցնում էին մեր գլխավերևով, երեխաներին արագ նկուղ էի տանում, ինքն այդ նկարով իր զգացողություններն արտահայտեց պատերազմի վերաբերյալ, և այդ նկարն իրեն հաջողություն բերեց»,-նշում է Մարիայի մայրիկը:

Աղջիկը չի սիրում ուշադրության կենտրոնում լինել, ասում է՝ նկարում եմ, որովհետև սիրում եմ: Իսկ Աշխենի խոսքով, նա նկարում է գրեթե ամեն օր: Ի դեպ, նկարչական դպրոց չի հաճախում, մրցույթներից մեկի ժյուրիի անդամները խորհուրդ տվեցին սպասել, ասացին՝ հնարավոր է, որ դպրոցում ձեռագիրը փոխվի: «Ունի ճեպանկարների մոտ 12 ալբոմ՝ մարդկային կերպարներ, դեմքեր, իր բոլոր կերպարները շարժման մեջ են, խոսում են: Մարիան իրեն փորձում է բոլոր ուղղություններով՝ դիմանկարներ, աբստրակտ, բնապատկերներ: Երազում էր մուլտիպլիկատոր դառնալու մասին, իհարկե, ցանկություններում ու երազանքներում դեռ փոփոխություններ կլինեն»,-ասում է Աշխենը, իսկ հեռվում լսելի են տան երեք երեխաների ձայները, որոնք աշխուժորեն աղմկում են և ժամանակ առ ժամանակ հաճելիորեն ընդհատում մեր զրույցը:

Հարցնում եմ՝ իսկ որո՞նք են ամենասիրելի ու ամենից հաճախ օգտագործվող գույները: Պարզվում է՝ հնգամյա աղջիկը շատ է սիրում խառնել գույները, նոր երանգներ ստանալ: Չնայած դրան՝ դեղինը, սպիտակը, վարդագույնը գերիշխող գույներ են իր նկարներում: Ոգեշնչման աղբյուրը՝ երևակայության տեսանկյունից գուցե այն հեքիաթներն են, որոնք մայրիկն անընդհատ կարդում է Մարիայի խնդրանքով, ոգեշնչում են նաև հայրիկի ստեղծած գծագրերը: Ծնողները ոգևորում են դստերը, մայրիկն ասում է՝ ամեն ինչ անում են, որ աղջիկը մշտապես նկարելու հնարավորություն ունենա, որպեսզի երբևէ իրենց չմեղադրեն, որ ինչ-որ բան չեն արել իրենց դստեր համար: Դպրոցում՝ երեխաների հետ աշխատող Աշխենը վստահ է, որ բոլոր երեխաները տաղանդավոր են, ուղղակի ծնողները պետք է օգնեն նրանց ինքնադրսևորվել, գտնել հետաքրքրությունների իրենց շրջանակը: «Հրաշալի սերունդ է մեծանում, նրանք են մեր երկրի վաղվա հույսը»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%