Հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում․ ԱԻՆ
ОБЩЕСТВОԱպրիլի 28-ին, ժամը 09:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախի 9-րդ փողոցում գտնվող էլեկտրական ենթակայանում։
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



