ՆԱՏՕ-ն գրկաբաց կընդունի Ֆինլանդիային և Շվեդիային. Ստոլտենբերգ
МЕЖДУНАРОДНОЕՖինլանդիան և Շվեդիան կարող են արագ անդամակցել ՆԱՏՕ-ին, նրանց «գրկաբաց» կընդունեն, այսօր ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Ենս Ստոլտենբերգը: Նա ակնկալում է, որ պատմականորեն չեզոք երկու երկրները անդամակցումն արագ տեղի կունենա:
Հայտնի է, որ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին Շվեդիան և Ֆինլանդիան ցանկություն են հայտնել անդամակցել ՆԱՏՕ-ին: Ըստ որոշ տեղեկությունները՝ երեկրները պատրաստվում են անդամակցության համար դիմել հաջորդ ամիս, գրում է Daily Mail-ը:
Ստոլտենբերգը Բրյուսելում ասել է. «Եթե Ֆինլանդիան և Շվեդիան որոշեն դիմել, ապա ջերմորեն կընդունվեն, և ես ակնկալում եմ, որ գործընթացը արագ կանցնի»:
Նա նաև երկրներին բնութագրել է որպես «ամենամոտ գործընկերները»՝ հավելելով, որ «նրանք ուժեղ և հասուն ժողովրդավարություններ են»։
«Նրանց զինված ուժերը համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին և փոխգործունակ են ՆԱՏՕ-ի ուժերի հետ», - ասել է նա։