Շիրակում փորձաշրջան են անցնում 4 ֆուտբոլիստներ
СПОРТԵրեքշաբաթյա դադարից հետո «Շիրակը» Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է թեթև մարզումները։ Երեկ թիմին են միացել նաև երեք աֆրիկացի և մեկ հայ ֆուտբոլիստներ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա Կուակու Նդրի Մարսել Լեինսեն կենտրոնական պաշտպան է, որը նաև հանդես է եկել Կոտդ՛Ւվուարի հավաքականում։ Դիոն Սեդե Ջունիորը հանդես է գալիս հարձակվողական գոտում։ 18-ամյա ֆուտբոլիստը «Ասֆա» ակումբի սան է։ Նույն ակումբից է նաև 18-ամյա եզրային կիսապաշտպան Կուադիո Էմանուել Կլաուվիսը։
«Շիրակի» հետ այժմ մարզվում է նաև 20-ամյա եզրային կիսապաշտպան «Կրասնոդարի» սան Սևակ Փարսադանյանը, ով 2014թ. սկզբից կես տարի խաղացել է «Փյունիկ-2»-ում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



