Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հիբրիդային մարդու ձևավորումը և առկա մարտահրավերները. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատմականորեն մեզ հասած ամենամեծ մարտահրավերը հիբրիդային մարդու առաջացումն է: Հեթանոսական ժամանակներից հետո քրիստոնեության տարածման և ընդլայնման էվոլ յուցիան ցույց տվեց, որ հասարակությունը չկարողացավ ամբողջությամբ ձերբազատվել նյութապաշտ-հեթանոսների գաղափախոսությունից և կատարելապես ընկալել քրիստոնեության էությունը և գաղափարները: Քրիստոնեության գաղափարների ներքո նոր մարդու առաջացման պատմական ընթացքը ցույց տվեց, որ հենց քրիստոնեության մեջ առաջացան տարբեր ուղղություններ, որոնք հիմնվեցին դավանաբանական տարբեր սկզբունքների վրա:

Բավական է միայն հիշել Քաղկեդոնի ժողովը, որը հրավիրվել էր քննելու և Քրիստոսի բնության մասին վեճերին լուծում տալու նպատակով: Բացի դրանից, տարբեր ազգերի և համաշխարհային կրոնների ավանդույթները նույնպես վկայում են, որ երկրների մակրո-զարգացման առումով տարբեր մտածելակերպ ունեցող հասարակությունների երկխոսության կայացումը այսօր դարձել է բավականին լուրջ մարտահրավեր: Ժամանակի ընթացքում տարբեր հասարակություններում քրիստոնեական նոր մարդու գաղափարը տարբեր ձևով է ընկալվել, որը պայմանավորված է եղել տվյալ հասարակության զարգացման պատմական, տնտեսական, կրոնական և մշակութային տարբեր գործոններով:

Նարեկացին մարդուն դիտարկում էր բանական, ցանկական և ցասնական եռամիասնության մեջ և ուղիներ էր փնտրում, որպեսզի առավել մերձեցնա Աստծուն: Մարդը պետք է ընդունի հոգևորը, միտքը և գաղափարը՝ նմանվելով արարիչ Աստծուն: Թերի և անկատար մարդու կյանքում նյութականի և հոգևոր ընկալման միջև առաջացած երկվությունը և դրանց հաշտեցման եզրերը Նարեկացին տեսնում էր Աստծու արարած ամենակատարյալ էակի՝ մարդու հոգում: Մարդու կողմից որոշումների կայացման անհաստատակամ և անկայուն վիճակի մասին Նարեկացին գրում էր. «Թեև խոստացա քեզ հաճո լինել, սակայն այդ ուխտը նույնպես դրժեցի, նույն չարիքները նյութեցի դարձյալ, վերադառնալով նախկին կենցաղիս, ԲԱՆ Ե»:

Ընդունված քրիստոնեական գաղափարներին հակադրվելով՝ Նիցշեն քրիստոնեական արժեհամակարգում պատկերված նոր մարդու գաղափարը փոխարինեց գերմարդու հիպոթեզով և այն սահմանեց որպես տրանսցենդենտալ (փորձի տվյալների սահմաններից դուրս եկող, գերբնական) անհատ, որն ունակ է ստեղծել և հաստատել իր անհատական արժեքային համակարգը: Հիշենք նաև, որ Ա. Պուշկինը կյանքի իմաստը գտնելու, հուսահատությամբ լի Աստծո ուրացման և իր կյանքի բարդ հանգամանքների պայմաններում, բողոքելով մարդու ճակատագրի դեմ, 1828 թվականին գրում էր. «Дар напрасный, дар случайный, / Жизнь, зачем ты мне дана? / Иль зачем судьбою тайной / Ты на казнь осуждена?» :

Այսօր տեղեկատվական տարբեր աղբյուրների միջոցով ստացված տեղեկատվության հիման վրա ձևավորվում է տվյալ մարդու աշխարհայացքը: Այստեղ առկա է երկու հիմնարար ուղղություն, որոնցից առաջինը կեցության միջոցով գիտակցության ձևավորումն է, իսկ երկրորդը՝ մտքի և հոգևորքրիստոնեական արժեքների և գաղափարների միջոցով կեցության ձևավորումը: Մարդկանց ընկալման և գործնական մտածողության տեսանկյունից այս երկու ուղղությունները այնքան սերտորեն են միմյանց հետ փոխկապված, որ հնարավոր չէ դրանք հստակորեն տարանջատել մեկը մյուսից: Այսինքն, ամեն դեպքում մարդու մտածելակերպի ձևավորման հիմքում ընկած է հիբրիդային՝ նյութական բարեկեցության նկատմամբ ընկալումը և հոգևոր-քրիստոնեական գաղափարները: Ըստ հիբրիդային մտածողության, մարդու և հասարակության զարգացման վերաբերյալ կարող է ինչպես արդյունավետ, այնպես էլ կործանարար որոշումներ կայացվեն:

Ըստ էության, մարդու աշխարհայացքի էվոլ յուցիան կարելի է բնութագրել որպես հիբրիդային գաղափարախոսության և հիբրիդային մարդու ձևավորման և զարգացման ժամանակահատված: Մարդու կողմից իրերի, իրավիճակների և իրադարձությունների վերաբերյալ ստացված ցանկացած տեղեկություն նախ գնահատվում է օգտակարության տեսանկյունից, այնուհետև, եթե մարդը տիրապետում է նաև անհրաժեշտ գիտելիքների, միաժամանակ քննարկվում է՝ ելնելով քրիստոնեական և փիլիսոփայական պատրաստվածության աստիճանից: Դրանից ելնելով՝ մարդիկ կարողանում են որոշակի պատասխանատու որոշումներ կայացնել՝ սկսած վար ու ցանքից, վերջացրած մեր օրերում և մեր աչքի առաջ տեղի ունեցած և ներկայումս տեղի ունեցող հիբրիդային պատերազմների սկսման, կանխարգելման կամ դադարեցման հանգամանքներով:

Փաստորեն, մեր հասարակության զարգացման քաոսային շրջափուլերում հիբրիդային մտածելակերպը կարող է ինչպես փրկության, այնպես էլ կործանման գործիք լինել: Ամեն դեպքում մարդու կողմից ինչ որոշում էլ կայացվի, եթե այն անցնում է քրիստոնեական արժեհամակարգի քննության միջով, ապա կարող է կայուն և տևական կյանք ունենալ և արդարացնել հասարակության սպասումները:

Ռոլան Մնացականյան,

Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества