Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ОБЩЕСТВОՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 2-ի ցերեկը, 3-ին կեսօրից հետո, 4-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` մայիսի 2-ի ցերեկը, 3-ին կեսօրից հետո, 4-7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 7-10, մայիսի 03-04-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



