Պեսկովը ասել է՝ արդյոք ՌԴ-ն կարող է մայիսի 9-ին Ուկրաինային պատերազմ հայտարարել
МЕЖДУНАРОДНОЕՀաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Ռուսաստանում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու ծրագրերի մասին հրապարակումներին չպետք է հավատալ, սա անհեթեթություն է և ճիշտ չէ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ո՛չ, չարժե»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նման հաղորդագրություններին ականջ դնելը ճիշտ է:
«Դա ճիշտ չէ, դա անհեթեթություն է», - ընդգծել է նա։
Պատասխանելով նաև այն հարցին, թե կա՞ արդյոք մայիսի 9-ին Ուկրաինային պատերազմ հայտարարելու հնարավորություն, Պեսկովն ընդգծել է. «Դա անհեթեթություն է»։
Մինչդեռ ԱՄՆ-ի և արևմտյան պաշտոնյաների կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային հենց մայիսի 9-ին, ինչը թույլ կտա լիարժեք մոբիլիզացնել Ռուսաստանի պահեստային ուժերը, գրում է CNN-ը:
Ըստ արևմտյան պաշտոնյաների՝ մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Պուտինը կօգտագործի օրվա խորհրդանշական նշանակությունը և քարոզչական արժեքը՝ հայտարարելու Ուկրաինայում ռազմական ձեռքբերումների մասին:
Պաշտոնյաները հակված են հետևյալ սցենարին՝ Պուտինը պաշտոնապես պատերազմ է հայտարարում Ուկրաինային մայիսի 9-ին: Մինչ օրս ռուսական կողմը պնդում է, որ հակամարտությունը սոսկ «հատուկ ռազմական գործողություն» է, որի հիմնական նպատակը «ապազգայնացումն» է