Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դիրքերի արմատական փոփոխությունների շեմին. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

news.ru-ն գրում է, որ Երևանում շարունակվում են քաղաքացիական անհնազանդության լայնածավալ ակցիաները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմությունը չի պատրաստվում նահանջել։ Մայիսի 4-ին խորհրդարանում կառավարության ժամին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հանդես է եկել Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջով, որը մեղադրվում է Հայաստանի շահերը չպաշտպանելու, տնտեսական խնդիրների և Ղարաբաղի «կարգավիճակի» հարցում զիջումների մեջ։ Բացի այդ, ընդդիմությունը վստահ է, որ Փաշինյանը կարող էր կանխել պատերազմը Ղարաբաղում և խուսափել հազարավոր զոհերից, բայց դա չի արել։ Մինչդեռ Փաշինյանը իր ելույթի ժամանակ փորձել է Ղարաբաղի հարցում ձախողման պատասխանատվությունը բարդել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա՝ միաժամանակ հայտարարելով, որ Ղարաբաղում երկրորդ պատերազմը կանխելը սկզբունքորեն անհնար էր։ Մասնավորապես, ըստ նրա, պատերազմը կանխելու կամ դադարեցնելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական պահանջները

։ Բացի այդ, Փաշինյանն իր ելույթում խոստացել է ինչ-որ գաղտնիք բացահայտել և մերկացնել երկրի նախկին նախագահներին, որոնք, որպես ժառանգություն, թողել են տարածաշրջանային խնդիրներ։ Իսկ ահա ընդդիմադիր խմբակցությունների անդամները լքել են ԱԺ նիստերի դահլիճը՝ հրաժարվելով լսել Ղարաբաղի հարցով Փաշինյանի պատասխանի վերջը։ Հեռացող ընդդիմադիր պատգամավորներին Փաշինյանն ինքն է ճանապարհել «ինչպես միշտ փախչում եք» բառերով: Թեև Երևանում բողոքի ակցիաները հայտարարված են որպես խաղաղ, սակայն ոստիկանների համար բավականին դժվար է, լինում են բազմաթիվ բերման ենթարկվածներ։ Ընդդիմությունը ներկայիս բողոքի ցույցերի ժամանակ փորձում է գործել կազմակերպված ու համախմբված և չի սահմանափակվում միայն երթերով ու կարգախոսներ բարձրաձայնելով։ Ցուցարարները կիրառում են արդեն իսկ ապացուցված մեթոդներ՝ փողոցների փակումներ, նստացույցեր և այլն։

Ընդ որում, բողոքի ակցիաներն արդեն սկսել են դուրս գալ մայրաքաղաքից։ «Միացում, պայքար, հաղթանակ», «Հայաստանն առանց Նիկոլի», «Ոստիկանը Նիկոլ չէ», «Նիկոլ դավաճան», «Երկիրը թուրքերին չենք տա»՝ վանկարկում են ցուցարարները։ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Սաղաթել յանը հայտարարել է գործող վարչապետի հրաժարականի դեպքում ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու մտադրության մասին։ «Պատերազմ չենք հրահրելու, չենք դադարեցնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունները, բայց գնալու ենք այդ բանակցություններին ոչ թե հարցնելու, թե ի՞նչ է պետք իրենց, այլ իսկապես պաշտպանելու ենք մեր երկրի շահերը»,- նկատել է Սաղաթել յանը։ Չնայած երկրի ներսում քաոս է տիրում, Փաշինյանը չի փոխել արտաքին քաղաքական օրակարգը: Ավելին, իշխանությունները փորձում են բոլորի հետ հարաբերություններում միանգամից հարթել սուր անկյունները, բարելավել հարաբերությունները վաղեմի «թշնամիների» հետ և ամրապնդել փոխգործակցությունը գործընկերների հետ։ Մայիսի 3-ին Վիեննայում տեղի է ունեցել Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի երրորդ հանդիպումը։

Բանակցությունների արդյունքի մասին կողմերն առանձնապես շատ բան չեն ասել, բայց, որ ամենակարևորն է, վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների ամբողջական կարգավորման հանձնառությունը։ Բանակցություններին հաջորդած հայտարարության մեջ առանցքային է «առանց նախապայմանների» արտահայտությունը։ Հայտնի է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեռևս այդ հանդիպումից առաջ հայտարարել էր Հայաստանի հետ սահմանը «ճշտելու» հնարավորության մասին և առաջարկել ստեղծել հայ-թուրքական համատեղ հանձնաժողով՝ որպես մոդել վերցնելով ադրբեջանա-հայկական սահմանազատման հանձնաժողովը։

Իսկ ահա ՔըլըչՌուբինյան հանդիպմանը պետական սահմանի հարցը, հավանաբար, չի շոշափվել։ Իսկ ընդհանուր առմամբ, փորձագետները հանդիպման արդյունքները գնահատում են որպես Անկարայի միանշանակ հաջողություն։ «Թուրքիայի հերթական հաղթանակը առանց նախապայմանների երկխոսությունն է։ Եթե Հայաստանի ներկայացուցիչը ակնարկեր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ապա, ի պատասխան, Թուրքիան կպահանջեր ստեղծել թուրք-հայկական սահմանի վերանայման հանձնաժողով», - գրել է պատմաբան Ռիզվան Հուսեյնովը իր Տելեգրամ- ալիքում։ Քանի դեռ Ռուբինյանը Թուրքիայի հետ կապված հարցեր էր լուծում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանձնարարականներ էր կատարում Վաշինգտոնի հետ կապերը ամրապնդելու ուղղությամբ։ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո հայկական դիվանագիտության ղեկավարը համաձայնագիր է ստորագրել խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ Այնուամենայնիվ, չնայած Փաշինյանի արտաքին քաղաքականության ոչ միանշանակությանը, չի կարելի ասել, որ նա կապեր չի պահպանում Մոսկվայի հետ։

Ապրիլին Ռուսաստանի և Հայաստանի միջև բանակցություններն ընթացել են ամենաբարձր մակարդակով։ Այժմ Երևանը միջազգային ասպարեզում իր դիրքերի արմատական փոփոխությունների շեմին է։ Հավանաբար, ինչպես նախորդ տարվա մարտին Փաշինյանի դեմ ցույցերի ժամանակ, Հայաստանի վարչապետը ընդդիմությանը թույլ է տալիս ցույց տալ իր առավելագույնը, որպեսզի հետո հավաքի իր համախոհներին և ցույց տա նրանց մեծ թիվը։ Նման քայլը կարող է թույլ տալ որոշ ժամանակ շահել կարևոր որոշումներ կայացնելուց առաջ, այն է՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և հայ-ադրբեջանական սահմանի ճշտումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира