Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ի համար

ЛАЙФ

Խոյ: Մի վախեցեք դժվարություններից. դուք դրանք հեշտությամբ կհաղթահարեք այսօր: Հատկապես արդյունավետ կլինեն նոր, դեռևս չփորձարկված մեթոդները: Այնպես որ, մի վախեցեք շեղվել սովորական ուղուց: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր և թանկարժեք նվերներ: Օրը նպաստավոր է նաև արվեստի գործեր կամ ոսկերչական իրեր գնելու համար:

Օրվա երկրորդ կեսը դասավորվում է առաջին կեսից ավելի հաջող: Կենսական ներուժը մեծ է: Շատ Խոյեր կձգտեն մասնակցել բարձրաշխարհիկ միջոցառումների, տեսակցել հին ընկերների հետ: Աստղագուշակը ներկայացնում է hraparak.am-ը:

Ցուլ: Այսօր հաջողությունները ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին: Այնպես որ, եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ստիպված կլինեք չարչարվել: Օգնականների հարցում նույնպես օրը շռայլ չէ: Նույնիսկ մտերիմները չեն շտապի աջակցել ձեզ, էլ ուր մնաց նոր ծանոթները: Հնարավոր են տարաձայնություններ տարիքով ավագ հարազատների հետ, բայց դուք կաշխատեք բանը լուրջ կոնֆլիկտի չհասցնել և շատ ճիշտ կվարվեք:

Օրը հարմար է սպորտով զբաղվելու, առողջարարական պրոցեդուրանեի համար: Եթե այսօր որոշեք սննդակարգ պահել, ապա ձեզ համար դժվար չի լինի մինչև վերջ հետևել դրա կանոններին:

Երկվորյակ: Բավականին դժվար օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր առանձնապես մեծ ծրագրեր չունեն, կհանդիպեն դժվարությունների և ստիպված կլինեն զբաղվել ոչ այն գործերով, որով կցանկանային: Ընդ որում, ամեն ինչ ստիպված կլինեք անել միայնակ, որովհետև ձեզ կհիասթափեցնեն մարդիկ, որոնց օգնության վրա հույս էիք դրել: Հնարավոր են հանդիպեք հեռավոր ազգականների, ովքեր ձեզ հետ կկիսվեն ոչ այնքան հաճելի նորություններով:

Պահպանեք ձեզ. վերքեր ստանալու հավանականությունը մեծ է, իսկ եթե հիվանդանաք, ապա դժվար թե կարողանաք արագ առողջանալ: Մեծ է նաև սիրած մարդու հետ վիճելու հավանականությունը: Վեճը կարող է սկսվել դատարկ բանից, բայց այն հետագայում լուրջ ընթացք կստանա, եթե դուք ժամանակին ճիշտ հետևություններ չանեք:

Խեցգետին: Շատ գործեր, որոնք ծրագրել էիք իրականացնել այսօր, հարկ կլինի հետաձգել: Փոխարենը անակնկալ ձևով կհայտնվի մի հետաքրքիր գործ, որ երկար ժամանակով կզբաղեցնի ձեզ: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների և հարաբերություններ սկսելու համար: Դրանք շատ արագ լուրջ բնույթ կստանան և ոչ քիչ դրական լիցքեր կհաղորդեն ձեզ:

Վստահեք ներքին ձայնին: Նրա հուշումներն այսօր անսխալ են և ոչ ժամանակավրեպ: Կարելի է խոշոր գնումներ կատարել, ինչպես նաև գումար ներդնել թե սեփական, և թե բարեկամների բիզնեսում: Օրը նպաստավոր է տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար:

Առյուծ: Շատերին օրը կթվա ձանձրալի և դա պատահական չէ: Դուք ցանկանում եք վառ տպավորություններ, անսովոր հանդիպումներ ունենալ, սակայն ոչ մեկը, ոչ էլ մյուսը չկա: Նույնիսկ փորձերը' կյանքի մեջ որևէ փոփոխություն մտցնելու, անհաջողության են մատնվում: Կարող են տարաձայնություններ ծագել մտերիմների հետ: Ոչ միշտ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետները, և կառուցողական սկիզբ ունեցող բանավեճն անգամ կարող է ավարտվել փոխադարձ կշտամբանքներով և դիտողություններով:

Ավելի լավ է ձեռնպահ մնալ ինչպես իմիջի հետ կապված, այնպես էլ կոսմետիկ անծանոթ միջոցների փորձարկումներից: Իսկ եթե, այնուամենայնիվ, ծրագրել եք այցելել գեղեցկության սրահ, ապա բավարարվեք սովորական պրոցեդուրաներով:

Կույս: Օրը վառ և հիշարժան կլինի: Առավոտը կուրախացնի ձեզ լավ նորություններով կամ թանկագին մարդու հետ հանդիպումով: Օրվա այդ ժամանակահատվածը հարմար է նաև նոր ծանոթություններ հաստատելու համար: Ծանոթությունները, սակայն, ավելի շատ ընկերական, քան ռոմանտիկ բնույթի կլինեն: Կեսօրը նպաստավոր է մեծ կենտրոնացում պահանջող գործով զբաղվելու, օրինակ, որևէ դժվար առարկա ուսումնասիրելու համար:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հաջողություն կամ հանգամանքների նպաստավոր դասավորում: Բացառված չե, որ ձեզ մատուցեն ռոմանտիկ բնույթի հաճելի անակնկալներ և նույնիսկ սիրո խոստովանություն անեն:

Կշեռք: Հակասական օր է: Ցավոք, ոչ դրական միտումների ազդեցությունը բավականին մեծ է, և դրանից մեծապես կտուժեն նրանք, ովքեր նախապես ծավալուն ծրագրեր էին կազմել կամ սպասում էին, որ կկարողանան կարևոր նպատակներ իրագործել: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, հնարավոր են վեճեր հին ընկերոջ կամ սիրած անձնավորության հետ:

Մյուս կողմից էլ' չի կարելի ասել, որ օրը անհուսալիորեն վատն է: Շատ Կշեռքների համար այն կնշանավորվի հետաքրքիր գաղափարների ծնունդով, որոնք սկիզբ կդնեն հետագա' դեպի լավը փոփոխությունների: Կարելի է փոխել բնակարանը կամ զբաղվել նրա բարեկարգմամբ, անշարժ գույքի գնման հետ կապված իրավաբանական հարցեր լուծել:

Կարիճ: Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կլինի: Դուք արագ կկարողանաք կարգավորել դժվարին ու խճճված գործերը: Այդ ժամանակահատվածում կկարողանաք հեշտությամբ առավելության հասնել հակառակորդների նկատմամբ և ձեռք կբերել նոր դաշնակիցներ: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա, կլսեք մեծ թվով հաճոյախոսություններ ձեր հասցեին:

Երեկոյան կենսական ներուժը փոքր-ինչ կթուլանա, նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան, բայց դա չի խանգարի պահպանել կենսուրախությունն ու լավատեսությունը: Հնարավոր են նոր ծանոթություններ և ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Աղեղնավոր: Բավականին բարդ օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր ծրագրել էին զբաղվել միայն սովորական, հասարակ գործերով, կարող են հանդիպել դժվարությունների կամ թույլ տալ մանր, սակայն ցավալի վրիպումներ: Վեճերը հաճախակի կլինեն, որոնց համար առիթ կդառնան ձեր, թեև ծիծաղելի, բայց ինչ-որ տեղ կպչուն և վիրավորական դիտողությունները:

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ կհետաձգեն այն գնումները, որոնց մասին վաղուց են երազել: Գործընկերների և բիզնես աշխարհի մարդկանց հետ հանդիպումները ցանկալի չեն: Հնարավոր են տարաձայնություններ, որոնք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները:

Այծեղջյուր: Օրը ամենից շատ հարմար է հանգստի համար' տանը կամ այն վայրերում, որոնք ծանոթ են ձեզ և հարմարավետ: Մտերիմների հետ շատ հեշտ լեզու կգտնեք, նրանց հետ հաճույքով կզբաղվեք նույնիսկ ձեզ համար ոչ հետաքրքիր գործերով: Այսօր ձեռնպահ մնացեք նոր ծանոթություններ հաստատելուց: Ձեզ դժվար թե հաջողվի ճիշտ պատկերացում կազմել անծանոթ մարդու մասին: Ռիսկ կա, որ կդառնաք սեփական երևակայությունների զոհը:

Հնարավոր են մանր կորուստներ. Հատկապես պետք է ուշադիր լինել բանալիների հարցում: Կորած իրերը, այնուամենայնիվ, արագ կգտնվեն, եթե չսկսեք նյարդայնանալ: Կարելի է գնումներ կատարել: Առաջին հերթին ձեռք բերեք այնպիսի իրեր, որոնք կապ ունեն ձեր նախասիրությունների հետ:

Ջրհոս: Կարիք չկա խուճապի մատնվելու' օրը թեև սովորական չէ, բայց և չի խոստանում անհուսալի լինել: Ամեն ինչ չէ, որ անմիջապես հաջողվում է, բայց դա պատճառ չէ' սկսածը մի կողմ նետելու: Համառությունը և նպատակասլացությունը կօգնեն մինչև վերջ հասցնել ամենաանհույս թվացող գործերը: Ընդ որում' մտերիմներն ու բարեկամները հաճույքով ձեռք կմեկնեն այսօր, եթե դիմեք նրանց օգնությանը:

Շրջագայությունների, այդ թվում և կարճաժամկետ, ավելի լավ է մեկնեք օրվա երկրորդ կեսին, քանի որ առավոտյան կարող են դժվարություններ ծագել, ընդհուպ վեճեր' ուղևորության մյուս մասնակիցների հետ: Սուր գործիքներով աշխատելիս պահպանեք մատները: Փոքր բայց տհաճ վերքեր ստանալու հավանականությունը մեծ է:

Ձկներ: Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, և եթե դժվարություններ էլ ծագեն, դրանք կլինեն հեշտ հաղթահարելի: Այսօր լի եք ձեր ուժերի վրա վստահությամբ և լավատեսությամբ, ինչը փոխանցվում է նաև շրջապատի մարդկանց: Պատահական չէ, որ նրանք ցանկանում են հնարավորինս մոտ գտնվել ձեզ և վարակվել այդ հաճելի «վիրուսով»: Օրը նպաստավոր է ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար: Թե հատկապես ինչ ուղղությամբ դրանք կզարգանան, կախված է ձեր ցանկությունից:

Օրվա երկրորդ կեսին դուք ավելի շատ երազկոտ կդառնաք, գործերը կմղվեն հետին պլան: Օրվա այդ ժամանակահատվածում շատ Ձկներ որևէ հնար կգտնեն սիրելի անձնավորությանը հաճելի անակնկալ մատուցելու:

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване