Լատվիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Կիրկորովին և Պետրոսյանին. նրանց մուտքը երկիր արգելված է
КУЛЬТУРАՌուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, հումորիստներ Վլադիմիր Վինոկուրը, Եվգենի Պետրոսյանը և գեղարվեստական մարմնամարզության մարզիչ Իրինա Վիներ Ուսմանովան Լատվիայի կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա». նրանց մուտքը երկիր արգելված է։ Այս մասին երկուշաբթի Twitter-ում հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը։
«Նրանց անորոշ ժամկետով արգելված է մուտք գործել Լատվիա. որոշումը կայացվել է ներգաղթի մասին օրենքի հիման վրա»,- գրել է նա։
Նշվում է, որ «սև ցուցակում» ընդգրկվելու պատճառն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքականությանն աջակցելու ակտիվ դիրքորոշումն է։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



