Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ամեն ինչ կորած չէ, սխալներն ուղղելու հնարավորություն կա. հետագայում հարկ կլինի քաղաքական գնահատական տալ. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

4 տարի առաջ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետի պաշտոնում։ Հենց այդ օրը նա՝ որպես վարչապետի թեկնածու, խորհրդարանից այնպիսի հավակնոտ ելույթ ունեցավ, որ տպավորություն էր ստեղծվում, թե կարճ ժամանակ անց Հայաստանը դրախտի է վերածվելու։ Սակայն եթե հետահայաց նայում ենք այդ ելույթի բովանդակությանը 4 տարվա հեռավորությունից, ապա այն ամբողջովին հակադրվում է այն իրողություններին, ինչ ունենք հիմա։ 2018 թվականի մայիսի 8-ի իր հայտնի ելույթում Փաշինյանը առաջին հերթին անդրադառնում էր Շուշիի ազատագրման փաստին և Արցախյան ազատամարտի հաղթանակներին՝ դրան գումարելով իր կատարած իշխանափոխությունը և այդ ֆոնի ներքո ժողովրդին ներկայացնելով որպես հաղթանակած։

Սակայն ներկայումս մայիսի 8-ի խորհուրդը խամրել է մեզ համար, մենք այլևս եռատոն չունենք, իսկ հաղթանակին փոխարինել են խայտառակ պարտությունը և դրա հետևանքները։ Մարդիկ խոր դեպրեսիայի մեջ են, անընդհատ օդում վտանգ կա, թե նորանոր էլ ինչ արհավիրքներ կարող են տեղի ունենալ մեր պետության հետ։ Եթե 2018 թվականին քաղաքացիները պատկերացնեին, որ Փաշինյանի օգտին դուրս գալով փողոց և ճնշում գործադրելով, որ նա ընտրվի վարչապետի պաշտոնում, վերջնարդյունքում նրա պաշտոնավարումը այսպիսի աղետների է բերելու, ապա միգուցե ավելի երկար մտածեին այն ժամանակ։

Բայց եղածը եղած է, և պատմությունը «եթե»-ներ չի սիրում, սակայն խնդիրն այն է, որ դեռ ամեն ինչ կորած չէ, և մարդիկ հնարավորություն ունեն ուղղելու իրենց սխալը, դուրս գալ փողոց, մերժել գործող իշխանություններին ու նորովի կառուցել ապագան՝ մանավանդ որ ընդդիմությունն իշխանություններին հեռացնելու շարժում է սկսել։ Հատկանշական է, որ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ի իր ելույթում մեծ ոգևորությամբ խոսում էր Հայաստանի միջազգային բարձր հեղինակության մասին, այսինքն, երկրի՝ այդ մակարդակի միջազգային դերակատարությունը նա ժառանգություն էր ստանում իր նախորդներից, քանի դեռ չէր հասցրել պաշտոնավարել։ Իսկ հիմա՝ 4 տարի անց, Հայաստանի վարկանիշից նույնիսկ փշրանքներ չեն մնացել։

Եվ դրանով է պայմանավորված, որ մեր երկրին վերաբերող հարցերի մասին հանրությունը առաջին հերթին տեղեկանում է այլ երկրների, այդ թվում՝ նաև հակառակորդ պետությունների պաշտոնյաների հայտարարություններից։ Հայաստանի ձայնը այն կարգի հաշվի չի առնվում, որ արտաքին դերակատարներն ինքնուրույն են որոշում մեր երկրին վերաբերող հարցերը։ Փաշինյանը, որպես վարչապետի թեկնածու, իր ելույթում կոնկրետ նշում էր, թե իր կողմից իրականացված «հայկական հեղափոխության» արդյունքն, ի վերջո, լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը, սակայն 4 տարի անց նույն Փաշինյանը խորհրդարանում հայտարարում է, թե բացի Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակից, այլ ելք չի տեսնում։

Նա նաև մայիսի 8-ի ելույթում նշում էր, որ իր կողմից ձևավորվող կառավարության գործունեության առաջնահերթությունը լինելու է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ձևավորել ազգային համերաշխության մթնոլորտ, Հայաստանում հաստատել իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնություն: Բայց այսօր իր կառավարման արդյունքում համերաշխության փոխարեն տեսնում ենք տարբեր բարիկադների բաժանված և բզկտված հասարակություն։ Թշնամանքն ու ատելությունը դարձել են սովորական երևույթ, քաղաքական դաշտը պառակտված է սևերի ու սպիտակների։ Իսկ սփյուռքահայությանը Հայաստանի շուրջ համախմբելու և հայկական համայնքների ներուժն օգտագործելու փոխարեն հայկական համայնքներն ուղղակի անտարբերության են մատնված։ Միևնույն ժամանակ, 4 տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե իշխանությունը ստանձնելուց հետո վերացնելու է արատավոր երևույթները և ապօրինությունները, բայց այդ երևույթները ոչ թե վերացել են, այլ եղածը «կատարելագործվել» է, ավելին՝ նորերն են առաջ եկել։

Օրինակ՝ հարվածի տակ է դրվել մեր ազգային արժեհամակարգը, պատմական ժառանգությունը, գիտությունը և կրթությունը, որի փոխարեն խրախուսվում է հակազգային օրակարգը, դիլետանտիզմը և օտարամոլությունը։ Իսկ Փաշինյանի խոստացած «տնտեսական հեղափոխությունը», որի արդյունքում մեր տնտեսությունը պետք է սրընթաց զարգացում ապրեր, վերացվեին արհեստական տնտեսական մենաշնորհները, մարդու իրավունքները պաշտպանված լինեին, դարձավ հետընթացի խորհրդանիշ, քանի որ տնտեսության մեջ էական առաջընթաց չկա, քաղաքացիները էական դրական փոփոխություններ չեն գցում իրենց ապրելակերպում։

Առիթ ունեցել ենք անդրադառնալ նաև «չորսամյակի» այլ խնդիրներին, որոնք հանգեցրին ավերի ու կործանման: Այսինքն, չորս տարում հնարավոր դարձավ ոչնչացնել մոտ 27 տարվա ձեռքբերումները: Ուստի, իշխանափոխությունից հետո, երբ էլ լինի, առաջնային նշանակություն պետք է ունենա ոչ միայն իրավական, այլև քաղաքական գնահատական Փաշինյանի պաշտոնավարման հետևանքներին...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира