Հրապարակվել է 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը. այն գլխավորում է Լեբրոն Ջեյմսը
СПОРТԼեբրոն Ջեյմսը գլխավորել է 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը։ Ըստ Sportico-ի՝ «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվողը տարեկան վաստակում է 127 միլիոն դոլար, որից 90-ը՝ գովազդային պայմանագրերից, 37-ը՝ աշխատավարձ։
Լավագույն 100-ում ընդգրկվել են NBA-ի 36 բասկետբոլիստներ, 25 NFL-ի խաղացողներ, 13 ֆուտբոլիստներ, 12 բեյսբոլիստներ և այլ մարզաձևերի ներկայացուցիչներ։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Լեբրոն Ջեյմս (Լոս Անջելես Լեյքերս)՝ 127 մլն դոլար (աշխատավարձը՝ 37 մլն դոլար, գովազդներից ստացած եկամուտը՝ 90 մլն դոլար)
2. Լիոնել Մեսսի (ՊՍԺ) – 122 մլն (72+50);
3. Կրիշտիանու Ռոնալդու (Մանչեսթեր Յունայթեդ) – 115 մլն (60 + 55);
4. Նեյմար (ՊՍԺ) – 103 մլն (65 + 38);
5. Սաուլ Ալվարես՝ 89 մլն (84 + 5);
6. Սթիվեն Կարի (Գոլդեն Սթեյթ) – 86,2 միլիոն (41,2 + 45);
7. Քևին Դյուրանտ (Բրուքլին) – 85,9 միլիոն (37,9 + 48);
8. Ռոջեր Ֆեդերեր՝ 85,7 միլիոն (724 հազար + 85 միլիոն);
9. Ջեյմս Հարդեն (Ֆիլադելֆիա) – 76 միլիոն (40 + 36);
10. Թայգեր Վուդս՝ 73,5 միլիոն (8,5 + 65).