Թուրքիան անշարժ գույքի դիմաց քաղաքացիության արժեքը հասցրել է 400 հազար դոլարի
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան անշարժ գույքի դիմաց քաղաքացիության արժեքը հասցրել է 400 հազար դոլարի, գրում է Ahval-ը։
Պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշման համաձայն՝ կառավարությունը բարձրացրել է շեմը 250 հազար դոլարից։ Իրավական փոփոխությունները կիրականացվեն մեկ ամսվա ընթացքում։
Շատ թուրքեր այլևս չեն կարող իրենց թույլ տալ տուն կամ բնակարան գնել այն բանից հետո, երբ գները մեկ տարվա ընթացքում աճել են գրեթե 100 տոկոսով:
Օտարերկրացիները կարող են նաեւ քաղաքացիություն ստանալ՝ ներդնելով առնվազն 500 000 ԱՄՆ դոլար ակտիվներում, ներառյալ Թուրքիայի մասնավոր կենսաթոշակային համակարգում: Կառավարությունը փոխել է կանոնակարգը՝ ներառելով թուրքական լիրայի ներդրման դրույթներ։ Ներդրումների նվազագույն ժամկետը երեք տարի է:
Անցյալ տարի լիրան դոլարի նկատմամբ կորցրել է արժեքի 44 տոկոսը։ 2022 թվականին այն նվազել է ևս 14 տոկոսով և ուրբաթ օրը վաճառվել է 15,44 դոլարի մակարդակում։