Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում». «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Քերթողահայր Մովսես Խորենացին, «Հայոց մեծերի ծննդաբանությունը» աշխատությունը ավարտելով խորհրդածական խոսքով, առաջին հերթին ողբալով խորհրդականների և ուսուցանողների անհետացումը, գտնում էր, որ դրա հետևանքով ոչ միայն վտանգվում է երկրի խաղաղությունը, այլև արմատավորվում անկարգություն և հաստատվում տգիտություն։

Կմտածե՞ր, արդյոք, Խորենացին, որ 1,5 հազարամյակ անց 21-րդ դարի սերունդը ևս կկանգնի նմանատիպ խնդրի՝ ուսուցչի, գիտնականի և, ընդհանրապես, մտավորականության դասի անտեսման առջև: Առավել ցավալին այն է, որ այսպիսի խնդրի առջև կանգնած ենք եղել մեր պատմության գրեթե բոլոր ժամանակահատվածներում, և, օրինակ՝ մանկավարժը՝ գիտելիք ու դաստիարակություն տվող անձը, ընդհանրապես մտավորականը գնահատված չի եղել, բացառությամբ, թերևս, խորհրդային տարիների: Մյուս կողմից էլ՝ այո, կան մտավորականներ, որոնք եսասեր են, չեն գիտակցում մտավորականի իրենց առաքելությունը, չեն ապրում ազգի ցավով ու խնդիրներով:

Հովհաննես Թումանյանը 20-րդ դարի սկզբին «Հայ ուսուցչի դատը» հոդվածում, կարևորելով ուսուցչի դերը, նշում է. «Գործիչների մեջ գուցե ամենակարևորն ու ազնիվը, և՛ ընտանիքի համար, որ զավակներն է կրթում, և՛ հասարակության համար, որ գիտակից անդամներ է պատրաստում, և՛ պետության համար, որ ազնիվ քաղաքացիներ է հասցնում, և՛ աշխարհքի համար, որ լուսավոր մարդիկ է տալի, նա՝ ուսուցիչը, ունեցել է գրեթե ամենավատթար վիճակը մեր մեջ։ Նա միշտ եղել է հալածված ու թափառական, սիրտը՝ կոտրած, լքված, բեկված ու արհամարհված։ Անհետաձգելի լուծումն է պահանջում հայ ուսուցչի դատը...»։ Իսկ 1917 թվականին, կարևորելով մտավորականի, ուսուցչի դերը, Թումանյանը գրել է. «Մենք պատերազմի շրջանում ենք, երբ ռազմիկի արժեքը շատ է բարձրացել, սակայն չպիտի մոռանալ, որ կա նաև խավարի ու լուսի պայքար, և այդ պայքարի մեջ ամենածանր և դժվարին պարտականությունը ընկած է հայ ուսուցչի վրա...»:

Հետխորհրդային Հայաստանում էլ արժեհամակարգի արմատական փոփոխությունները, կրթության ոլորտում իրականացվող «բարեփոխումները» նվազեցրեցին մանկավարժի, մտավորականի՝ որպես գիտելիք ստեղծողի ու տվողի և դաստիարակություն փոխանցողի դերը: Արժանապատիվ քաղաքացի դաստիարակելու, ազգային ընտրանի ձևավորելու, տաղանդներին, հերոսներին, երախտավորներին ու մեծերին գնահատելու, մեծարելու, արժևորելու, սերունդներին էլ ազգային արժեքներով, մեր մեծերի ոգով ու օրինակով դաստիարակելու փոխարեն մարդկանց դեգրադացրեցինք ու դարձրեցինք ստրուկ՝ կառավարելի դարձնելու նպատակով: Իսկ հիմա արդյունքում ազգովի կանգնած ենք խղճուկ վիճակի՝ պետություն և հայրենիք կորցնելու, արժեհամակարգային ու բարոյահոգեբանական աղետի՝ լույսի ու խավարի, գիտության ու տգիտության, ազգուրացության ու հայրենասիրության, ստորաքարշության ու արժանապատվության, ազատության ու ստրկության միջև անհաշտ պայքարի առաջ: Երբ Ճապոնիայի վարչապետին հարցրել են, թե ինչպես են կարողացել տեխնոլոգիաների և գիտության ոլորտում դառնալ առաջատար, նա պատասխանել է. «Մենք ուսուցիչների համար սահմանել ենք նախարարի աշխատավարձ, դիվանագետի անձեռնմխելիություն և կայսրին վայել մեծարանք»:

Մինչդեռ այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հեգնում ու ծաղրում է հայ մտավորականին, ընտրանուն, հպարտանում է, որ հայ մանկավարժը խղճուկ աշխատավարձի ու չգնահատված լինելու պատճառով իր աշխատանքը լքում ու ոստիկան՝ պարեկ է դառնում:

Մինչդեռ մտավորականությունը ժողովրդի հոգեպես հարուստ և բարձր արժեքներ կրող շերտն է, որն օժտված է եզակի շնորհներով՝ զարգացած ինտելեկտով, ազնվությամբ, անկոտրում կամքով, հետաքրքրությունների բազմազանությամբ, բարոյական դաստիարակությամբ, ստեղծագործական կարողություններով, ազատամտությամբ, հանդուրժողականությամբ, սոցիալական պատասխանատվությամբ, մարդկանց և հայրենիքը անմնացորդ սիրելու կարողությամբ, անձնազոհությամբ, ժողովրդի համար դժվարին պահերին առաջամարտիկի դերը ստանձնելու և իրականությունը բարեփոխելու պատրաստակամությամբ:

Աստվածաշունչն ասում է՝ ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում: Եվ հիմա, երբ Հայաստանը օրհասական վիճակում է հայտնվել, շատ մտավորականներ, հայրենասերներ ու նվիրյալներ անձնուրաց կերպով պայքարում են հայրենիքն ու պետությունը չկորցնելու համար և շարժման առաջնագծում են հայտնվել: Դրա հետ միասին քիչ չեն անտարբեր, կեղծավոր, փառասեր, շահամոլ, նյութապաշտ և պատեհապաշտ մտավորականները: Մտավորականության կրավորական կեցվածքով, անտարբերությամբ ու նաև այսօր առկա նույն մտահոգությամբ է պայմանավորված եղել 20-րդ դարի սկզբին Նժդեհի բաց նամակ-կոչը հայ մտավորականներին: Ապագա չի կարող ունենալ և հաջողություններ արձանագրել մի ժողովուրդ, որի գերակշիռ մասը չի գնահատում մարդկային բարձր տեսակն ու որակները, չի հնազանդվում, չի սիրում, չի փայփայում իր մեծերին, իմաստուններին, միևնույն ժամանակ՝ երբ ժողովուրդը իր թիկունքին չի զգում մտավորականների շունչը, սերը:

Եթե մենք արժևորեինք մեր մեծերին, ապա իր երկրից ու ժողովրդից խռոված չէր հեռանա ողջ կյանքը հայրենիքի ազատությանը նվիրած Անդրանիկ զորավարը, դավադրության արդյունքում չէինք կորցնի երիտասարդ ու տաղանդավոր գրող Ակսել Բակունցին, դարի հայ հանճարներից մեկին՝ Եղիշե Չարենցին, կամ բազմաթիվ այլ վառ անհատականությունների, այդպես անտարբեր ու ապերախտ չէինք գտնվի Նժդեհի նկատմամբ: Մենք պետք է Նարեկացու, Կոմիտասի, Նժդեհի, Անդրանիկի, մեր այլ մեծերի, նվիրյալների գենը արթնացնենք մեր ժողովրդի մեջ: Ավելի քան երբեք՝ հիմա մենք մեր նախկին ու ներկա մեծերի խորհրդի կարիքն ունենք: Իսկ նրանց ապրած կյանքն ու գործունեությունը մեզ համար իսկական օրինակ կարող են լինել: «Միակ բանը, որը կարող է մեզ ուղղորդել դեպի վեհ մտքեր և գործողություններ, մեծ և բարոյապես մաքուր անհատների օրինակն է»,- ասել է Նոբել յան մրցանակի դափնեկիր, հասարակական գործիչ Ալբերտ Էյնշտեյնը:

Ազգի մեծությունն էլ ամենևին պայմանավորված չէ նրա քանակով, այլ նրանով, թե ինչպիսի աժեքներ է նա դավանում՝ նրա անկոտրում կամքով, հայրենասիրությամբ, պետական մտածողությամբ, օրինապաշտությամբ ու ազգային արժանապատվությամբ: «Այն ազգը, որի ազգային ոգին կոտրված է, վիճակված է ապրել ավերակների մեջ»,ասել է Մուամար Քադաֆին:

Հիմա,առավել քան երբեք,երբ մեր հասարակական կյանքում տիրապետող են դարձել էժանագին բարքերը՝ ատելությունը, քծնանքը, կեղծավորությունը, շահամոլությունը, ծառայամտությունը, բամբասանքն ու բանսարկությունը, քաղքենիությունը, նախանձը, չարությունն ու անհանդուրժողականությունը, երբ պատերազմի ու ապաշնորհ կառավարման արդյունքում ունենք հուսահատ, մոլորված ու բարոյազուրկ հասարակություն, մեզ պետք է մարդկանց առաջնորդել բարձր արժեքներ կրող լեգենդների, խիզախ հերոսների ու հաղթանակների օրինակով։ «Ժողովուրդները, որոնք մոռանում են իրենց ազգային խնդիրների մասին, կործանվում են, վերածվում են հողի, պարարտանյութի, որի վրա աճում և ուժեղանում են այլ, ավելի ուժեղ ժողովուրդներ»,- ասել է Ռուսական Կայսրության պետական գործիչ, վարչապետ Պյոտր Ստոլիպինը: Ամենակարևոր բարեփոխումը, որը պետք է տեղի ունենա Հայաստանում, ազգային գիտակցության բարեփոխումն է, ինչը հնարավոր չէ առանց հայ մտավորականության ակտիվ ու անմիջական աջակցության։

Իսկ պատերազմը դաժան դաս է ապագա սերունդների համար. պետք է նկատի ունենալ, որ մտավորականության ու քաղաքական ընտրանու առաքելությունն է ձևավորել բարձր հատկանիշներ կրող ազգ, հասնել ազատության, համերաշխության, բարեկեցության և անվտանգության: Դժբախտ են այն ազգերը, որոնք չունեն տաղանդներ ու վառ անհատականություններ, իսկ կրկնակի դժբախտ են նրանք, որոնք չեն գնահատում, չեն մեծարում իրենց երևելիներին: Պատմությունն էլ մեզ ապացուցում է, որ երկրներն ու ժողովուրդները հասել են փառքի անհատների մեծ կամքի, տաղանդի ու նվիրվածության շնորհիվ, կամ պարտվել ու կործանվել են անհատների արկածախնդրության, ապաշնորհ կառավարման կամ դավադրության արդյունքում:

Մեր երկրում զարգացող իրադարձությունները և տեղի ունեցող հանրային ակտիվության գործընթացներն ու դրսևորումներն ինձ լավատեսության հույս են ներշնչում, որ հայ ժողովուրդն ինքնակազմակերպվում է, որ Հայաստանում արժեհամակարգ է փոխվում, որ հայը ուզում է փոխվել: Հայը ցանկանում է ապրել արժանապատիվ, լինել ազատ ու անկախ և աշխարհին ներկայանալ որպես օրինապաշտ,կազմակերպված ու քաղաքակիրթ ազգ:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества