Լիտվայի նախագահը մայիսի 19-ին կժամանի Հայաստան
МЕЖДУНАРОДНОЕԼիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, որի ընթացքում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, , ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի հասարակայնության հետ կապի վարչությունը:
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակը, երկրում ժողովրդավարական բարեփոխումները, Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչպես նաեւ՝ Լիտվայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները:
Լիտվայի նախագահը հանդիպում կունենա նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և հայաստանաբնակ լիտվացիների հետ: Գիտանաս Նաուսեդան նաև հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մինչ այդ, Լիտվայի նախագահը կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: