Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Նիկոլ Փաշինյանն էքզիստենցիալ սպառնալիք է հայության համար». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանի հետ զրույցում խոսել ենք հայաստանյան ներքաղաքական իրավիճակից՝ դիտարկելով նաև արտաքին մարտահրավերները:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանում ձևավորված շարժմանը և, ընդհանրապես, առկա ճգնաժամին՝ «Փաստի» զրուցակիցը շեշտեց. «Ստեղծված իրավիճակը բխում է ադրբեջանա-արցախյան երրորդ պատերազմի գրանցված արդյունքից, որն ունեցել է հայկական կողմը: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության՝ դիտավորության կամ հանցավոր անփութության հետևանքով Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի 75 տոկոսը տրվեց կովկասյան թուրքի տեսակին՝ մոնղոլ-թաթարների, սելջուկ-թուրքերի, քոչվոր, խաշնարած, վրանաբնակ ցեղախմբերի մնացորդներին, որոնք այսօր հորջորջվում են ադրբեջանցիներ անունով: Նշվածից էլ սկիզբ առան հայաստանյան ներքաղաքական գործընթացները: Սկզբնական փուլում այդ գործընթացների նկատմամբ հասարակության ադեկվատ արձագանքն այդքան էլ չէր զգացվում: Կարծես թմբիրի, խորը լեթարգիական քնի մեջ էր հասարակությունը, բայց այսօր, որպես քաղաքագետ, ես տեսնում եմ, որ թեև դանդաղ, բայց հասարակության մեջ այդ արթնացումը տեղի է ունենում»:

Անդրադառնալով այս փուլում ՀՀ ներկայիս իշխանությունների գործողություններին ու հայտարարություններին՝ կապված հատկապես Արցախի հետ, նաև իշխանության այն արդարացումներին, թե որևէ դավադրություն չի նախապատրաստվում, քաղաքագետը մի քանի ուղղություններով դիտարկումներ արեց:

«Դիտավորություն է, թե հանցավոր անփութություն, կամ երկուսը միասին՝ պետք է քննեն մասնագիտացված մարմինները՝ իրականացնելով օբյեկտիվ, անաչառ ու համակողմանի քննություն: Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, այդ թվում՝ վերջին հայտարարությունը ժողովրդական ընդվզման հիմք հանդիսացան: Նա ԱԺ-ում հայտարարեց՝ «այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»: Այստեղ երկու հարց է առաջ գալիս: Ուզում եմ ուշադրություն հրավիրել «կրկին» բառի վրա. միջազգային հանրությունը հայկական կողմին նախկինում էլ է առաջարկե՞լ իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը: Դատելով առկա տեղեկություններից՝ մենք չենք կարող արձանագրել, որ միջազգային հանրությունը նման բան է ասել: Նշաձողն իջեցնելու մասին միայն Ն. Փաշինյանն է խոսում: Երկրորդ՝ ո՞ր միջազգային հանրության մասին է խոսքը: Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմամբ, որպես միջնորդ, զբաղվում է 3 երկիր՝ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափով»,-ընդգծեց քաղաքագետը՝ շեշտելով, որ երեք երկրները թե՛ առանձին, թե՛ միասին Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարություն երբևէ չեն արել:

Այս համատեքստում Ստեփան ՀասանՋալալ յանը շեշտեց միջազգային հանրության կողմից տարիների աշխատանքի արդյունքում ձեռքբերված համաձայնության մասին. «Այն է՝ կոնֆլիկտը կարգավորել 3 հիմնական սկզբունքների հիման վրա՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության: Այս երեք սկզբունքների մասին, սակայն, որևէ հիշատակում չկա: Այս համատեքստում ես ուզում եմ անդրադառնալ օրերս հրապարակված 6, այսպես կոչված, առաջարկություններին կամ կետերին: Օկուպանտ Ադրբեջանի ԱԳ նախարարը, կարծես, արհամարհական վերաբերմունք դրսևորեց դրանց վերաբերյալ: Չէի ցանկանա արձանագրել, բայց ինչ-որ առումով այդ արհամարհանքը կարելի է արդարացված համարել: Օրինակ՝ ի՞նչ է նշանակում առաջին կետը, որտեղ պատասխան նամակով Ադրբեջանին արձագանքելը որպես կետ է ձևակերպված: Սա պետության արտաքին գերատեսչության կողմից պատշաճ մշակված փաստաթուղթ կարելի՞ է համարել: Ըստ իս, վերին աստիճանի ոչ կոմպետենտ վերաբերմունք է դրսևորվել»:

Խոսելով 6 կետերի բովանդակության մասին՝ քաղաքագետը շեշտեց, որ այնտեղ ադրբեջանա-արցախյան կոնֆլիկտի կարգավորման վերոնշյալ 3 սկզբունքների մասին որևէ խոսք չկար. «Ընդամենը նշված է Արցախի վերջնական կարգավիճակի, արցախահայության անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքները, ազատությունները հարգելու մասին: Սա լայն ձևակերպում է, իսկ թե ինչպե՞ս պետք է հասնել նշվածին, այդ հարցի պատասխանը չկա: Մինչդեռ պետք էր ընդգծել, որ նշված երեք սկզբունքների հիման վրա պետք է կոնֆլիկտը կարգավորել: Նշված էր նաև, թե Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991 թ. ԱՊՀ երկրների մասին համաձայնագրին միանալով: Առհասարակ, ընդունված կարգ կա՝ երբ պետությունն անդամակցում է միջազգային կառույցներին, գոյություն ունի հռչակագրային բնույթ ունեցող դրույթ. այն է՝ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հարգում ինքնիշխանությունը և այլն: Բայց սա ամենևին չի նշանակում, որ ՀՀ-ն և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Նման փաստաթուղթ չկա: Բացի այդ, եթե ասում են՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ է օկուպանտ Ադրբեջանը ՀՀ-ին ներկայացրած 5 առաջարկների թվում ընդգծել «փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու» առաջարկի մասին»:

Քաղաքագետը շեշտեց՝ ի թիվս մի շարք այլ մասնագետների, մինչ կետերի հրապարակումն ինքը ևս կասկածներ է հայտնել առ այն, որ այնտեղ, գուցե, կան ինչ- որ դրույթներ, որոնք որոշ ժամանակ հետո ԱՀ-ի և ՀՀ-ի մասով մեզ կարող են փաստի առաջ կանգնեցնել. «Եվ, փաստորեն, ես չեմ սխալվել: Այդ կետերը, որոնց մասին ես խոսեցի, վերջին պահին մեզ փաստի առաջ կարող էին կանգնեցնել: Ամեն դեպքում, լավ է, որ հրապարակվել է, և մասնագիտական հանրույթն իր կարծիքը պետք է հայտնի ու որոշակի կանխարգելիչ դերակատարություն ունենա»:

Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը չբացառեց, որ ժամանակի ընթացքում այս կետերը կարող են փոխվել. «Նիկոլ Փաշինյանի գործունեությունը և վարչապետի պաշտոնը ստանձնելուց մինչ օրս առկա հետագիծը հաշվի առնելով՝ ես կարող եմ նման կասկած հայտնել, որի հիմքերը ես ունեմ: 2018, 2019, 2020 թվականներին Նիկոլ Փաշինյանը, համապատասխանաբար, Ստեփանակերտում, Երևանում և Մոսկվայում հայտարարել է՝ «ես չեմ ընտրվել Արցախի ժողովրդի կողմից ու ադրբեջանա-արցախյան հակամարտության առնչությամբ Արցախի փոխարեն բանակցելու իրավասություն չունեմ»: Սա ճիշտ և իրավացի հայտարարություն էր: Բայց մենք ականատես եղանք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ն. Փաշինյանն Արցախի անունից ու Արցախի փոխարեն իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի տակ, որով առնվազն այս որոշակի ժամանակահատվածում վճռվեց արցախահայության ճակատագիրը: Այսինքն, ասել էր մեկ բան, արեց բոլորովին այլ բան: Հաշվի առնելով նախորդած այս փորձը՝ կետերի հնարավոր փոփոխության վերաբերյալ ևս ոչինչ բացառել չեմ կարող»:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև այս փուլում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների մասնակցությամբ առկա ինտենսիվ բնույթ կրող հանդիպումներին, որոնցում հատկապես շեշտվում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների, սահմանազատման անհրաժեշտության մասին:

«Օկուպանտ Ադրբեջանի սուլթանը՝ Իլհամը, շատ լավ գիտի, որ հայ ժողովուրդը չէր համակերպվելու իրերի ստեղծված դրության հետ: Դրա վառ ապացույցն այն է, որ երբ ամենահարմար ու անհարմար առիթներով խոսում է վերջին պատերազմի արդյունքների մասին, միշտ հիշատակում է, որ ռևանշի յուրաքանչյուր փորձ կպատժվի, իր պատասխանը կստանա: Այսինքն, իր մեջ վախ կա, որ, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը չի համակերպվելու ստեղծված վիճակի հետ: Մյուս կողմից՝ հաշվի առնելով ու տեսնելով, թե ինչ ընթացք են ստանում Հայաստանի ներքաղաքական գործընթացները, գուցե թուրքադրբեջանական տանդեմի մոտ կա մտավախություն առ այն, որ տեսանելի ապագայում Փաշինյանը կարող է հեռացվել իշխանությունից, և Հայաստանի ղեկին այլևս չի լինի թուրք-ադրբեջանական շահերն այսքան ջերմեռանդորեն սպասարկող մի ղեկավար: Ու որպեսզի հանձին Նիկոլ Փաշինյանի իրենց այս ոսկե հնարավորությունը բաց չթողնեն, փորձում են պատերազմի հետևանքով ստեղծված նոր իրողություններն արդեն փաստաթղթով ամրագրել, որ այլևս հնարավոր չլինի փոխել իրերի ստեղծված դրությունը: Կարծում եմ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի մոտ այդ շտապողականությունը պայմանավորված է հենց նշված հանգամանքով»,-ընդգծեց քաղաքագետը:

Ամփոփելով զրույցը ու անդրադառնալով մեր երկրին սպառնացող հիմնական մարտահրավերների վերաբերյալ հարցադրմանը՝ Ստեփան Հասան-Ջալալ յանն ընդգծեց. «Առանց չափազանցության եմ ասում՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, հայկական պետականությունն ուղղակի լուրջ սպառնալիքի առջև է կանգնելու, եթե, իհարկե, արդեն չի կանգնել: Կան լուրջ վտանգներ, որ իրավիճակը կարող է հանգեցնել մի իրողության, որ մենք, որպես պետություն, որոշակի ժամանակ հետո կարող ենք վերանալ աշխարհի քաղաքական քարտեզից: Նիկոլ Փաշինյանը ֆունդամենտալ, խորքային, հիմնարար առումով չի տիրապետում ադրբեջանաարցախյան հակամարտության ծագման և կարգավորման խնդիրներին»:

Որպես նշվածի հիմնավորում՝ քաղաքագետը հիշեցրեց 2020 թվականի փետրվարին Մյունխենում տեղի ունեցած անվտանգության համաժողովի շրջանակներում ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման շուրջ Ն. Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած քննարկման մասին. «Փոխանակ Ն. Փաշինյանը Իլհամի՝ ծայրից ծայր ստերին արձագանքեր ըստ էության ու փաստարկված, ներկայացներ հայկական դիվանագիտական ծրարում առկա զորեղ փաստերն ու փաստարկները, խոսեց Տիգրան Մեծից ու Բագրատունիներից՝ առաջացնելով Իլհամի ու ադրբեջանական պատվիրակության մյուս անդամների ծիծաղը: Մինչդեռ Արցախի խնդիրը բոլորիս՝ ՀՀ և ԱՀ քաղաքացիների համար գոյութենական նշանակություն ունի: Հիշենք, թե ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարթություններում Հայաստանն ինչպիսի վիճակում էր նախքան ադրբեջանա-արցախյան 3-րդ պատերազմը, իսկ հիմա ինչպիսի վիճակում է և, ընդհանրապես, ինչպիսի համբավ ունի միջազգային արենայում: Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ սպառնալիք է Արցախի և Հայաստանի Հանրապետություններում բնակվող հայության համար: ԱՀ-ում, ՀՀ-ում ու Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այսօր ազգային կարևորության մեկ կենսական խնդիր ունի, այն է՝ համազգային ուժերի գերլարմամբ, քաղաքական բոլոր մեթոդներով իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%