Ереван, 26.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ կարող է բերել. ՀՀ-ն պետք է իր կարմիր գծերն ունենա». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ուժերի պայքարի փուլում ենք: Այս պայքարը պետք է լինի, որովհետև գործող իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ ոչ միայն չեն կարողացել լուծել ճգնաժամերը, այլ միայն խորացրել են դրանք: Եվ այսօր էլ պայքար է ընթանում հանուն նրա, որ կարողանանք գտնել ազգային միասնական մոտեցումը, ինչը թույլ կտա հաղթահարել ճգնաժամերն ու երկիրը դեպի զարգացում տանել, որ գոնե մեր ազգային՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, ապագայի խնդիրները գալիք սերունդների համար լուծման ինչ-որ ուղղություն ստանան: Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված շարժմանը՝ նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե այս իշխանությունը, ամեն դեպքում, այդքան հեշտ չի հեռանա իշխանությունից, ու խոսելով ստեղծված իրավիճակից բխող հնարավորությունների, կանխատեսվող ելքերի մասին՝ Թևան Պողոսյանը նկատեց. «Եթե այս իշխանությունը շարունակի մնալ, մենք ոչ թե զիջումներ, այլ պարտություններ ենք ունենալու: Նախ՝ պետք է միշտ գիտակցել, որ պայքարող մարդուն ոչ թե խանգարում, այլ կանգնում են նրա կողքին: Մարդիկ այսքան ժամանակ ասել ու ցույց են տվել, որ պատրաստ են բոլոր օրինական միջոցներով բարձրաձայնել, բողոքի ձայն բարձրացնել: Այդ պայքարի շարունակությունը կա՛մ պետք է գնալով շատ արագ ուժեղանա ու ավելի շուտ արդյունքի հասնի, կա՛մ պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև կարողանանք խնդիրը լուծել, որովհետև այլ պարագայում պարտություն է լինելու: Եթե պայքարը ռեպրեսիաներով և այլ ձևերով փորձեն ճնշել, և այդպես պայքարը մարի, ներքին կյանքում ունենալու ենք ռեպրեսիաներ, շատ մարդկանց կարող են ձերբակալել, ինչ-որ գործեր սարքել և այլն»:

Թևան Պողոսյանի խոսքով, սակայն, նման սցենարի դեպքում ամենավտանգավորն արտաքին աշխարհից բխող հնարավոր հետևանքներն են. «Եթե պայքարը ռեպրեսիաներով և այլ ձևերով փորձեն ճնշել, ապա արտաքին ուժերը՝ Արևմուտքը՝ իր շահերից ելնելով, և հատկապես մեր թշնամիները ճնշումներ են գործադրելու, որ օր առաջ անգամ սևագիր ինչ-որ պայմանագիր ստորագրել տան, որ հանկարծ նորից ազգային զարթոնք չունենանք: Չեն ասելու՝ լավ, սպասենք, նորմալ երկիր դարձեք, հետո նոր կխոսենք: Եվ եթե մենք գիտենք, թե վերոնշյալ սցենարի հետևանքն ինչ է լինելու, միակ այլընտրանքը պայքարը շարունակելն է: Այդպես մենք կկարողանանք գուցե հակաճգնաժամային թիմ ձևավորելով՝ ճգնաժամերը հաղթահարելու ճիշտ ժամանակահատվածը շահել, որից հետո էլ ընտրական համակարգերով ձևավորել նոր ազգային իշխանություն, որը կշարունակի առաջ տանել ազգային երազանքը: Իսկ գործող իշխանությունների վարքագիծը հասկանալի է, և մի բան հստակ է. պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ կարող է բերել: Հիմա հանուն Հայաստանի գիտակցո՞ւմ են, որ պետք չի պայքարը ջարդել, այլ պետք է նպաստել պայքարին. նշվածի լավագույն գաղափարը մտածված և ինքնակամ հեռանալն է»:

Այդուհանդերձ, անդրադառնալով նաև պայքարի վրա իշխանությունների կողմից ստվեր գցելու փորձերին՝ Թ. Պողոսյանը նշեց, որ կրկին քաղաքական մանիպուլ յացիաների դաշտի ենք ականատես լինում. «Հուսամ՝ պայքարի մեջ ընդգրկված տարբեր ուժերը, խմբերը, քաղաքական միավորները, անհատները, այնուամենայնիվ, կառաջնորդվեն ազգային շահերով՝ հիմք չընդունելով մանիպուլ յատիվ մոտեցումները»: Ինչ վերաբերում է իշխանությունների այն արդարացումներին, թե իրենց ճիշտ չեն հասկանում, և Արցախի հարցում դավադրություններ չեն նախապատրաստում, մեր զրուցակիցը շեշտեց. «Մայիսի 15-ից Արցախում եմ, և այս օրերին բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվել:Արցախում շատ լավ են պատկերացնում խնդիրները: Վերոնշյալ պայքարի կոչն Արցախի փրկությունն է, և Արցախում մարդկանց մոտ հույս կա, որ պայքարը բերելու է կոչի իրականացմանը: Իսկ իշխանությունները սխալ հասկացված լինելու խնդիրը թող իրենց մեջ փնտրեն: Եթե անգամ իրենց սխալ են հասկացել, մեղավորը, գուցե, հաղորդակցման ունակություննե՞րն են: Այդ ինչպե՞ս են հաղորդակցվել, ինչպե՞ս են մարդկանց տեղեկություն փոխանցել, որ նրանք ստիպված ԱՀ ԱԺում հայտարարություն են ընդունել առ այն, որ այսօրվա ՀՀ իշխանություններն իրենց մենակ են թողել: Եթե անգամ հետո փորձեն ասել, թե սոցիալական դաշտում ինչ-որ գումարներ կտան, և դա է մեր ապահովության խնդիրը, չի աշխատելու: Մարդիկ պետությունում չեն ապրում զուտ սոցիալական խնդիրներով. բա ոգեշնչո՞ւմը, ազգային երազա՞նքը, կարմիր գծեր նշե՞լը: Չէ՞ որ երբ ռեալ կյանքում ամեն առավոտ արթնանալուց այդ մարդիկ հասկանում են, որ եթե Արցախի շահերը ներկայացնելու կոնկրետ մոտեցումները չկան, ապա նույն պայքարից հետո արված այն հայտարարությունները, թե իրենց սխալ են հասկացել, չեն աշխատելու»:

Այս համատեքստում Թևան Պողոսյանն օրինակ բերեց ՀՀ իշխանությունների վերջին ելույթները. «Վերջին որևէ պաշտոնական ելույթում ե՞րբ են օգտագործել Արցախի Հանրապետություն կամ ԼՂ խնդիր եզրույթները: Երկկողմանի դաշտում ինչ-որ բաներ ասում են, բայց երբ գալիս է բազմակողմանի խոսակցությունների ժամանակը, դրանք բացակայում են: ՀԱՊԿ-ի ելույթը վկա (Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը- խմբ.):Ասում է՝ պատերազմ են հայտարարել Հայաստանին ու հայ ազգին: Պատերազմը Արցախի Հանրապետությանն էր հայտարարված, ԱՀ 75 տոկոսն են օկուպացրել ադրբեջանցիները: Նշվածների մասին ինչո՞ւ չի խոսվում»:

Անդրադառնալով այս շրջանում Հայաստանի, Ադրբեջանի, նաև Թուրքիայի իշխանությունների հանդիպումներին, սահմանազատման, նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության ամրագրմանը, մեր զրուցակիցը նշեց, որ դա ևս տեղավորվում է վերոնշյալ՝ հաջորդ ստորագրության առջև կանգնեցնելու ցանկության մեջ:

«Իրենք իրենց բացահայտ կարմիր գծերն ասել են: Երբ Ալիևն ասում է՝ «Զանգեզուրն էլ, Սևանն էլ, Երևանն էլ եմ վերցնելու, ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել: Այդ ո՞վ է այսօր թղթի կտոր հարգում: Իսկ Թուրքիայի վարքագիծը չգիտեմ էլ արդեն ինչպես կարելի է բացատրել: Ըստ իրենց խոսքերի, ենթադրենք, պատմական փաստերը, նաև Ցեղասպանությունը մոռացել են, բայց դիտարկենք այսօրվա իրողությունները: Սիրիան ու Թուրքիան, Իրաքն ու Թուրքիան պայմանագիր չե՞ն ունեցել, բայց ներխուժում է եղել, չէ՞: Թուրքիայի այսօրվա «առևտրական» քաղաքականությունը դիտարկենք, որը Շվեդիայի ու Ֆինլանդիայի հանդեպ ձևեր է թափում, որ ԱՄՆ-ից ինչ-որ բաներ պոկի: Այս ամենը գիտակցելով՝ չենք հասկանում, թե ինչ հետևանքներ կարող ենք ունենալ: Դրա համար Հայաստանը պետք է իր կարմիր գծերն ունենա, ներկայացնի դրանք, որ հայ ազգն էլ միասնական պայքարի: Իսկ այսօրվա գործող իշխանություններն ունակ չեն դրան, որովհետև իրենք են այն իշխանությունները, որոնք պառակտման, ազգային ռեսուրսի, ազգային միասնության վատնմանն են բերել»,-շեշտեց Թ. Պողոսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանին ուղղված առաջարկները բանավոր հրապարակելուն, նաև ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղարի այն հայտարարությանը, թե ՀՀ-ի և Ադրբեջանի՝ «6+5» կետերի շուրջ փոխըմբռնում կա, Թ. Պողոսյանը նշեց. «Եթե հիմա երկու որևէ հակադիր կողմերի միջև փոխըմբռնում կա, չի՞ նշանակում, թե ում շահերն են սպասարկում: Ինչ վերաբերում է կետերին: Եթե սրանք են ձեր կետերը, ինչո՞ւ էիք երկուսուկես ամիս ձգձգում հրապարակայնացումը, երբ Ադրբեջանը դրանք դեռ փետրվարին էր հրապարակել: Հրապարակել ասելով՝ ես համարում եմ այն, երբ փաստաթուղթ են նկարում ու հրապարակում են այն: Մեզ խոսքով են ասել, ավելին՝ նշել են, թե թարգմանությունն է: Բացի այդ, որևէ մեկը չտեսավ, չէ՞, կարմիր գծերը»:

Թևան Պողոսյանը նկատեց՝ իրականում իշխանությունները ճնշում գործադրելուց հետո բանավոր հայտարարեցին այդ կետերի մասին. «Ճնշում ենք գործադրում, հետո նոր ինչ-որ բան ենք ստանում: Մինչդեռ հենց իշխանությունները պետք է առաջնորդեն գործընթացը, և ոչ թե հանրությունը ճնշի, ու նոր ինչ-որ բան անեն: Այս ամենի հետևանքն իրականում պարտված իշխանություններ ունենալն է: Հասկանալի է նաև, որ բանակցությունների ժամանակ պարտված իշխանության հետ կխոսեն այնպես, ինչպես պարտվածի հետ կխոսեն: Այստեղ էլ գալիս է այն ընկալումը, որ նոր բանակցող է պետք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа