Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, և արդյո՞ք դրանք կհանգեցնեն «հեղափոխության». ընդդիմությանը «պակասում» է Արևմուտքի «համերաշխությունը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ը գրում է, որ Հայաստանում շարունակվում են ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները։ Դրանք, տարբեր գնահատականներով, բազմաթիվ են Երևանի համար, սակայն բավարար չեն դրված նպատակի իրագործման համար: Իսկ հիմնական նպատակն ու օրակարգն այսօր նույնն է. ոչ թե արտահերթ ընտրություններ, որի անիմաստությունը Հայաստանի ընդդիմությունն արդեն համոզվել է, և որով անհնար է փոխել իշխանությունը, այլ գործող իշխանության ու նրա ղեկավարի անվերապահ հրաժարական։ Ընդդիմախոսների կարծիքով, Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է ոչ միայն ամբողջ Լեռնային Ղարաբաղի վերջնական հանձնման, այլ նաև Հայաստանի այլ տարածքների կորստի։

Իշխանությունների դեմ պայքարում ցուցարարները կիրառում են գրեթե նույն տեխնոլոգիաները, որոնք հաջողությամբ ժամանակին կիրառում էր Փաշինյանն ինքը։ Բայց ընդդիմությանը պակասում է ժողովրդի աջակցությունն ու արևմտյան հանրության «համերաշխությունը», որը չորս տարի առաջ մեծապես ապահովեց Փաշինյանի հաղթանակը։ Նորության, նոր դեմքերի, նոր առաջնորդների ու պայքարի նորացված մեթոդների պակաս կա։ Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, և արդյո՞ք դրանք կհանգեցնեն «հեղափոխության»։ Հայաստանի փորձագիտական հանրույթում այդ առնչությամբ տարբեր ենթադրություններ ու կանխատեսումներ են։ Հայ վերլուծաբան Հայկ Խալաթյանի կարծիքով, ընդդիմության կողմից իրականացվող գործողությունները զանգվածային են, բայց ոչ բավարար, որպեսզի կազմակերպիչները հասնեն իրենց նպատակներին։

«Հազարների հասնող ակցիաները բավականին երկար են շարունակվում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Երևանում անբարենպաստ եղանակ է, անընդհատ անձրև է գալիս։ Բայց ընդդիմությունը դեռ չի կարողացել հավաքել այնպիսի կրիտիկական զանգված, որը կարող է թույլ տալ խաղաղ ճանապարհով հասնել իշխանափոխության», - ասել է Խալաթյանը։ Նրա կանխատեսումների համաձայն, իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի նրանից, թե արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա իր կողմը գրավել այն քաղաքացիներին, որոնք դժգոհ են գործող իշխանությունից, և որոնք երկրում ճնշող մեծամասնություն են կազմում, բայց տարբեր պատճառներով ձեռնպահ են մնում բողոքի ակցիաներին մասնակցելուց: Հարցին, թե ի՞նչն է խանգարում ընդդիմությանը հավաքել այդ կրիտիկական զանգվածը, փորձագետը պատասխանել է, որ դա մի շարք պատճառներ ունի:

«Բազմաթիվ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ կան՝ սկսած ներկայիս ընդդիմության կողմից կիրառվող տեխնոլոգիաներից, վերջացրած բնակչության հոգնածությամբ։ Վերջին 4 տարում երկու խոշոր իրադարձություն է տեղի ունեցել՝ 2018 թվականի հեղափոխությունը և 44-օրյա պատերազմը։ Եվ նաև պետք է հաշվի առնել, որ գործող իշխանությունը և նրան սատարող ուժերը հզոր տեղեկատվական ռեսուրսներ ունեն։ Հասկանալի է, որ նրանց համար դժվար է բարձրացնել անձամբ Փաշինյանի վարկանիշը, բայց հաջողվում է վարկաբեկել ընդդիմությանը, հասարակությանը համոզել, որ, միևնույնն է, ոչինչ չի փոխվելու։ Դա արվում է, որպեսզի հասարակությունը շարունակի մնալ ապատիայի մեջ։ Որովհետև հիմա դա է Փաշինյանի իշխանության պահպանման հիմնական լծակը»,- նշել է Խալաթյանը։ Մեկ այլ հայ վերլուծաբանի՝ Հրանտ Միքայել յանի կարծիքով, այսօր Հայաստանի ներքին քաղաքականությունը և ընդդիմության հիմնական օրակարգը սերտորեն փոխկապակցված են արտաքին քաղաքականության հետ այնքանով, որքանով դա վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը և դրա կարգավորմանը։

«Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր երկրների միջնորդությամբ հասել է Ադրբեջանի հետ որոշ փաստաթղթերի համաձայնեցման վերջնագծին, որպեսզի, ինչպես ինքն է ասում, ինչ-որ կերպ իջեցնի ԼՂ կարգավիճակի հետ կապված ակնկալիքների նշաձողը։ Սա է բողոքի ակցիաների խթանը, ուստի այդ գործողությունների լեյտմոտիվը Ղարաբաղի հարցն է»,- նշել է Միքայելյանը։ Նրա խոսքով, հայ հասարակության մեջ կասկածներ կան ներկայիս ընդդիմության ազնվության վերաբերյալ: «Տարածված կարծիք կա, որ Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը փորձում են այդ բողոքի ակցիաներով վերադառնալ իշխանության»,- պարզաբանել է Միքայելյանը:

Հարցին, թե այսօր որքա՞ն ուժեղ է ընդդիմությունը, որպեսզի հետագայում գա իշխանության, վերլուծաբանը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակում կա և՛ թույլ ընդդիմություն, և՛ թույլ իշխանություն, և նրանց մշտական առճակատումը քաղաքական ճգնաժամ է ստեղծում։ «Այսօր Հայաստանում ընդդիմությունը թույլ է, և երկրում այնպիսի իրավիճակ է, որ թույլ իշխանությունը բախվում է թույլ ընդդիմության հետ, և դա հանգեցնում է քաղաքական ճգնաժամի։ Իսկ ճգնաժամը չի լուծվում, քանի որ թույլ իշխանությունը չի կարող ուժով ճնշել ընդդիմության բողոքը, չունի դրա համապատասխան լեգիտիմությունը։ Ընդդիմությունն իր հերթին ոչ այնքան թույլ է, որ ճնշվի, ոչ այնքան ուժեղ, որ իշխանությունը վերցնի իր ձեռքը։ Դրա համար էլ ներկայումս փակուղային իրավիճակ է»,- հայտարարել է Միքայել յանը։ Նրա խոսքով, նման իրավիճակը, երբ թույլ իշխանությունը բախվում է թույլ ընդդիմության հետ, Հայաստանի համար սովորական է և 15 տարի շարունակ կրկնվում է տարբեր իշխանությունների և տարբեր ընդդիմության օրոք, և այդ վիճակը «աշխատում է»։

Հայ վերլուծաբանների կողմից իրադարձությունների հետագա զարգացումների կանխատեսումները միանշանակ չեն։ Նրանք մի կողմից հայտարարում են, որ բնակչության մեծ մասը դժգոհ է Հայաստանի գործող իշխանությունից, բայց մյուս կողմից ընդդիմության շարքերում չեն տեսնում այն նոր, վառ առաջնորդներին, որոնք կարող են ապահովել մարդկանց այնպիսի կրիտիկական զանգված, որն անհրաժեշտ է տեղական բողոքի ակցիաները լայն հեղափոխական ալիքի վերածելու համար, և որը կարող է երկիրը դուրս բերել ներկայիս քաղաքական ճգնաժամից։ Դատելով գնահատականներից՝ թույլ ընդդիմության բողոքի ակցիաները ներկայիս թույլ իշխանության օրոք կստանան ձգձգվող և տևական բնույթ։ Իսկ դա, բնականաբար, բացասաբար կանդրադառնա երկրի շարքային բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank