Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ժողովուրդը մեղք է, մեր հայրենիքն այսօր շատ մեծ վտանգների առջև է կանգնած». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարացի են այն մտահոգությունները, որ Հայաստանն ու Արցախը լինել-չլինելու ճամփաբաժանին են կանգնած: Երկրում սոցիալական բարդ պայմաններ են, տնտեսության և արտաքին քաղաքականության ոլորտներում արվող քայլերը չեն բավարարում քաղաքացիներին, հաղթահարված չեն պատերազմի հետևանքները, սպիացած չեն վերքերը, հասարակությունը պառակտված է, իրար չեն լսում, իրար դեմ են դուրս եկել: Ասում են՝ այսպես երբեք չի եղել, հակառակը՝ վտանգի պահին միավորվել ենք, հիմա արդարացված տագնապին միավորվել է բարկությունը, որը նաև փոխադարձ ատելության սերմեր է ցանում:

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը նշում է՝ այն իրավիճակը, որ տեսնում է այսօր, և որը մեր շուրջն է, շատ տխուր ու ցավալի է: «Հայաստանի վիճակը շատ ծանր է: Էլ չեմ ասում տնտեսական, մշակութային, կրթական, այլ հենց ներկուսակցական, ներքաղաքական պայքարի առումով մեր երկրի վիճակը շատ ծանր է: Մենք դուրս ենք եկել մեր դեմ՝ մոռանալով ամենակարևոր սկզբունքի՝ միաբանության մասին, միաբանությունը, որը երկու ուժի ոչ թե հանում է իրար դեմ, այլ բերում է, կողք կողքի նստեցնում կլոր սեղանի շուրջ և ասում՝ քննարկենք մեր երկրի ճակատագիրը, ելք որոնենք: Ոչ թե իրար վարկաբեկենք, ստորացնենք, ձերբակալենք: Նպատակը երկիրն է, ոչ թե այս կամ այն անհատի շահը: Կարծում եմ, որ այսպես է դրված հարցը: Օր առաջ պետք է իրենց մեջ ուժ գտնեն, իրար դիմաց նստեն և ասեն՝ մեր երկիրն այսօր այս վիճակում է: Պատերազմում ծանր պարտություն կրեցինք, մեր ժողովուրդը հոգեբանորեն պարտված է, ջլատված, կորցրել է վստահությունն իր ուժերի հանդեպ, ազգային հպարտությունն ու արժանապատվությունը կորցրել է: Այսպես չի լինի: Պետք է քաղաքական ուժերը համախմբվեն և ելք գտնեն այս ճգնաժամից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գասպարյանը:

Նրա խոսքով, առաջնային է հասարակության պառակտվածությանը վերջ դնելը: «Այդ անջատվածությունը մտել է յուրաքանչյուր ընտանիք: Ամուսինը մի դիրքորոշում ունի, կինը՝ մեկ այլ: Իրար հետ չեն խոսում, տարբեր հեռուստաալիքներ են դիտում: Մտել է ընտանիք՝ եղբայրների մեջ, գյուղեր, քաղաքներ, համայնքներ: Մեզ կմիավորի ազգային սերն ու արժանապատվությունը, ազգին ծառայելու պատրաստակամությունը: Իրար դեմ դուրս գալով, իրար ոչնչացնելով՝ հարց չի լուծվելու: Պետք է ելք գտնենք: Մեր թշնամիները հիմա ուրախանում են սա տեսնելով: Ընդդիմության արդար ձայնը, նրա առաջ քաշած ազգային պահանջները կառավարությունը պետք է լսի, տարբերակներ պետք է գտնեն: Իմ կարևոր ասելիքը հետևյալն է՝ պետք է ազգային պետություն դառնանք»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ եթե իշխանությունը չի բարձրաձայնում խնդիրների մասին, չի նշանակում, որ այդ խնդիրները չկան: «Եթե չեն խոսում գերիների մասին, չի նշանակում, որ գերիների հարցը լուծվեց, եթե չեն խոսում Ամուլսարի մասին, չի նշանակում, որ այդ հարցը ևս լուծվեց, եթե չեն խոսում «Նաիրիտ» գործարանի մասին, չի նշանակում, որ գործարանի հետ կապված հարցերը լուծվեցին: Այսպես լռության մատնելով, շրջանցելով, ստելով, խաբելով չի լինի: Ժողովուրդը մեղք է, մեր հայրենիքն այսօր շատ մեծ վտանգների առջև է կանգնած»,-ասում է գրականագետը:

Նա չի կարողանում իր անհանգստությունը, կուզեք անգամ զայրույթը թաքցնել կրթության ոլորտում կատարվողի վերաբերյալ: «Կրթական խայտառակ ծրագիրը՝ չափորոշիչ կոչվածը, դրել են շրջանառության մեջ և ըստ այդմ՝ ցանկանում են ազգակործան դասագրքեր ստեղծել, դպրոցը վերջնականապես քանդել: Այսպես չի լինի: Դպրոցն ազգի հիմքն է, մնացել է դա: Տնտեսությունը քանդվեց, ամեն ինչ քանդվեց, մնացել է դպրոցը: Մենք այսօր չունենք մշակույթ, այն, ինչ տեսնում ենք զարգվածային լրատվության միջոցներով, ցածր է, ողորմելի, պապուասների մակարդակի արվեստ է, անգամ արվեստ բառն է ափսոս օգտագործել: Մշակույթը հեռուստաընկերությունների միջոցով է մտնում յուրաքանչյուր ընտանիք: Մեր հեռուստահաղորդումներին նայեք: Այդ անիմաստ, ձայնագրած ծիծաղները, հումորը, վայրենի, տգետ ու գռեհիկ հայերենը: Այսպես ո՞նց կլինի, ախր, այս ո՞ւր ենք հասել»,-եզրափակում է Դավիթ Գասպարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%