Էդին Տերզիչը կգլխավորի Դորտմունդի «Բորուսիան»
СПОРТԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի թափուր պաշտոնում կնշանակվի Էդին Տերզիչը, որն այժմ գերմանական ակումբի տեխնիկական տնօրենն է, հաղորդում է Ruhr Nachrichten-ը։
«Բորուսիան» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր 45-ամյա գերմանացի Մարկո Ռոզեին, որն անցած ամռանն էր գլխավորել թիմը։
Անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ էր Տերզիչը նշանակվել ակումբի տեխնիկական տնօրեն, թեեւ նախատեսվում էր, որ նա պետք է ընդգրկվի Մարկո Ռոզեի մարզչական շտաբում։
2020 թվականին Լյուսիեն Ֆավրի պաշտոնանկությունից հետո Էդին Տերզիչը եղել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար՝ նվաճելով Գերմանիայի գավաթը։
Գերմանիայի ավարտված առաջնությունում «Բորուսիան» գրավել է երկրորդ տեղը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



