Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Լսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները․ Սեյրան Օհանյան

ПОЛИТИКА

Այս օրերին տարբեր ճակատներով իշխանական շահերը սպասարկող, որոշ ճամբարափոխ զանգվածներ և նրանց ենթարկվող սուտ արբանյակները, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում են իրենց ծառայությունները մատուցել «գերագույն պատասխանատուին»՝ անվտանգության համակարգում իրենց ձախողումները նորից բարդելով «նախկինների» կամ ուրիշների վրա։

ԱՌԱՋԻՆԸ՝ խորհրդական Էդմոն Մարուքյանը Բանակի բարեփոխումների ձախողման մասին մեր տեսակետները անվանում է «մերկապարանոց»՝ բացարձակ պատկերացում չունենալով, որ երկրի պաշտպանության խնդիրների փոփոխության պայմաններում միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծմամբ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ է իրականացվում՝ գնահատելով անվտանգության նոր միջավայրը, վեր հանելով արտաքին ու ներքին սպառնալիքները և որոշելով պետության յուրաքանչյուր գերատեսչության դերն ու խնդիրը պաշտպանական քաղաքականության մեջ։ Այնուհետև, ըստ զարգացման պլանի մեթոդաբանության, տեղեկությունների՝ գաղտնիք չպարունակող մասը ներկայացվում է հանրությանը, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ Բանակը վերականգնվում է ու շարունակում մնալ որպես անվտանգության երաշխավոր։
Եվ սա «փիար» չէ, այլ, ընդհակառակը, իշխանությունն ինքն է պարտավոր փարատել քաղաքացու բոլոր մտահոգությունները՝ իր կատարած աշխատանքները խելամտորեն ներկայացնելով հանրությանը։

Լսո՞ւմ եք, նորից եմ կրկնում՝ նույնիսկ իրենք՝ այս իշխանություններն են իրենց շուրթերով ասում, որ այս գործընթացը իրենք չեն կատարել։ Ընդհակառակը, Նիկոլի իշխանությունը Բանակի նկատմամբ քաղաքականությունը վերածել է էժանագին փիարի՝ իջեցնելով կենցաղային մակարդակի։

Ես մեղավոր չեմ, որ երկրի կառավարության աթոռին կառչած Նիկոլը չունի այդ կրթությունն ու մակարդակը։ Եվ խորհուրդ կտայի Էդմոն Մարուքյանին՝ չմտնել այն թեմաների մեջ, որոնցից գաղափար չունի և երբևէ չի էլ կարող ունենալ։

ԵՐԿՐՈՐԴԸ՝ բանակում ծառայած գեներալ Գագիկ Մելքոնյանը մինչև հիմա զարմանալի կերպով չգիտի՞, որ պետական կամ ռազմական գործում կարող են որոշումներ կայացնել ու իրականացնել մարդիկ, ովքեր պաշտոն ունեն և հետևաբար իրավական հիմքով լծակներ, իրավասություններ, պարտավորություններ՝ խնդիրները լուծելու համար։

Կոնկրետ ոչ մի պահեստազորի զինվորական, ներառյալ նաև գեներալ Մելքոնյանը թող գլուխ չգովեն․ իրենք այդ հնարավորությունը չունեին։

Կրթված զինվորականները գիտեն, որ բացարձակ տարբեր են մարտական գործողությունները լեռնային պայմաններում, որտեղ եղել է Մելքոնյանը, և ավելի դժվար են գործողությունները հարթավայրային պայմաններում, որտեղ հակառակորդը, ուժեր կուտակելով, գլխավոր հարված է հասցրել ու ճեղքել պաշտպանությունը։

Վերախմբավորումներ կատարել և փակել հակառակորդի առաջխաղացման ճանապարհը՝ պետության ղեկավարության խնդիրն է, ընդ որում՝ նաև Հադրութում ու առավել ևս ում։ Լսո՞ւմ եք, ի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները․ թող ինքը որոշի։ Իսկ ինչ եք կարծում՝ ինքը չգիտի՞ դրա մասին։

ԵՐՐՈՐԴԸ՝ ոստիկանության գնդապետն ասում է, որ ոստիկանության պետը թույլ է տվել կոլեգիայի անդամներին գլխարկ չկրել։ Պահանջում եմ հրապարակել այդ թույլտվության հրամանը․ թող ժողովուրդը տեսնի։ Ինչպե՞ս կարող է համազգեստի կրման մեջ տարբերություն լինել․ ի՞նչ օրինակ են ցույց տալիս պետերն իրենց ենթականերին։ Այդպես լավ չէ, թող մյուսին էլ թույլ տան կոճակները չկոճկել, ուսադիրները հանել կամ տաբատ չկրել։

Սա ի՛նչ «բեսպրեդել» է։

Ես հիմա պահեստազորում եմ և քաղաքացիական հագուստ եմ կրում, սակայն երբ ծառայում էի զինվորական համակարգում ու նույնիսկ 44-օրյա պատերազմի օրերին, երբևիցե չեմ խախտել համազգեստ կրելու օրենքը։

Ես և ժողովուրդը՝ որպես պատգամավոր և հանրություն, պահանջում ենք, որ մեր օրենքի պաշտպանը օրենքի պաշտպանման համար օրինակ հանդիսանա։ Եվ նորից՝ Նիկոլն ու իր սատելիտները որտեղից իմանան դրա մասին ու պահանջեն կողքի կանգնածներին չխախտել օրենքը, եթե իրենք չեն ծառայել ու կյանքում՝ մինչև պաշտոնների դրվելը, նույնիսկ մի քանի մարդ չեն ղեկավարել։ Նրանք միայն կարող են իրենց կեղծ հրոսակախմբերին հրահանգ տալ, որ ամենակեղտոտ խոսքերով, ստերով հարձակվեն, վարկաբեկեն մարդկանց։

Եվ այսպես շարունակ։ Ժողովուրդը կարող է տարբեր ուղղություններով մերկացնել, թվարկել իշխող ուժի ստերը, ապօրինությունները։

Այնպես որ, խորհուրդ կտայի՝ «լալկվեն» ու ոչ թե, ինչպես իրենք են ասում, «հանգիստ նստեն տեղները», այլ շա՛տ արագ հեռանան։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира