Ճապոնիայի վարչապետը Բայդենին առաջարկել է G7-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Հիրոսիմայում
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկել է G7-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 1945 թվականին ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունից տուժած Հիրոսիմայում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Kyodo-ին հղումով։ Ինչպես փոխանցում է Kyodo գործակալությունը, այս մասին Կիսիդան ասել է երկուշաբթի՝ մայիսի 23-ին, Տոկիոյում ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների ընթացքում։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահն իր աջակցությունն է հայտնել ճապոնական կառավարության ղեկավարի առաջարկին։ Գործակալության տվյալներով՝ Հիրոսիմայի ընտրությունը պայմանավորված է Ճապոնիայի՝ ընթացիկ իրադարձությունների ֆոնին միջուկային զենքի կիրառման սպառնալիքի առկայությունը մատնանշելու ցանկությամբ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



