Իրանում փլուզվել է 10-հարկանի շենք, որում մոտ 150 մարդ է եղել. կան զոհեր և վիրավորներ
ОБЩЕСТВОԱռնվազն մեկ մարդ է զոհվել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում (Խուզեստան նահանգ) 10-հարկանի շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը։ Նրա փխանցմամբ՝ շենքում փլուզման պահին եղել է մոտ 150 մարդ։
Հաղորդվում է 3 զոհի մասին. վիրավորների թիվը հասել է 21-ի։ Տեղական իշխանությունների հրամանով տարհանվում են մոտակա բնակելի և կոմերցիոն շենքերը։ Նահանգապետարանը մտավախություն ունի, որ ավելի շատ զոհեր կամ վիրավորներ կան։ Դա պայմանավորված է նրանով, որ փլուզված շենքը գտնվում է խիտ քաղաքային տարածքում։
10 հարկանի շենքը գտնվում էր կառուցման փուլում։ Ինչպես երևում է տեղական գործակալությունների կադրերից, շենքը մասնակի փլուզվել է:
Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



