Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանը նոր հեղափոխության շեմին. Փաշինյանը դեռևս դիմադրում է. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

lenta.ru-ն «Հայաստանին սպառնում է նոր հեղափոխություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում արդեն մի քանի շաբաթ է, ինչ զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում։ Ընդդիմությունը հերթական անգամ ձգտում է հեռացնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հաջորդ թավշյա հեղափոխության պահը ճիշտ է ընտրված։ Փաշինյանը որոշել է հաշտության պայմանագիր կնքել հարևանների հետ երկրի տնտեսական և տրանսպորտային մեկուսացմանը վերջ տալու համար։ Ընդդիմությունն, ի պատասխան, նրան մեղադրել է ազգային շահերի դավաճանության մեջ և մարդկանց փողոց դուրս բերել։ Երևանում վրանային ճամբար է ստեղծվել, որտեղ մարդիկ մտադիր են մնալ մինչև Փաշինյանի հրաժարականը։ Բայց վերջինս դեռևս անտարբեր է պահանջների նկատմամբ։ Հայաստանի ընդդիմությունը դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո էր փորձել տապալել Նիկոլ Փաշինյանին։ Հենց որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, իշխանությունների հակառակորդները դուրս եկան փողոց և պահանջեցին կառավարության հրաժարականը։

Պատերազմի ավարտի պայմանները, որոնց տակ ստորագրել է Փաշինյանը, նրանք ամոթալի ու անընդունելի են անվանում, սակայն 44-օրյա դիմակայությունից թուլացած Հայաստանի զինված ուժերը հազիվ թե պատրաստ էին ռևանշի, ուստի ընդդիմությունը ստիպված եղավ հաշտվել եռակողմ համաձայնագրի հետ։ Իր վստահելիությունը թարմացնելու համար Փաշինյանը գնաց արտահերթ ընտրությունների և դարձյալ, ինչպես 2018 թվականին, ստացավ խորհրդարանական մեծամասնություն։ Ընդդիմությունը բարելավեց արդյունքը, սակայն կանխատեսված հաջողությունը չեղավ։

Վարչապետին ընդդիմացող խոշորագույն ուժերը գլխավորում են երկրի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Նրանց վերադարձը մեծ քաղաքականություն ոչ բոլորին է դուր գալիս, շատերը պատերազմում կրած պարտությունը կապում են հենց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների սխալ հաշվարկների հետ, ուստի Փաշինյանին ևս մեկ հնարավորություն տրվեց։ Փաշինյանը փորձել է վերսկսել բանակցությունները Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ հատվածի կարգավիճակի շուրջ, որը ներկայումս վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։ Սակայն ադրբեջանական կողմը մնում է իր դիրքորոշմանը. Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ կարգավիճակի շուրջ բանակցություններն անընդունելի են։

Մեկ այլ խնդիր, որի ուղղությամբ գնում է Փաշինյանը, Հայաստանի տրանսպորտային շրջափակման դադարեցումն է՝ տնտեսության զարգացումը խթանելու համար։ Փաստն այն է, որ դեռ 19921994 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է ապամոնտաժվել երկիրը հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղին։ Հայաստանն արտաքին աշխարհի հետ այժմ կապված է միայն Վրաստանի և Իրանի միջոցով, բայց դա բավարար չէ տնտեսական աճի համար։ Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան փորձում են հայերին ներքաշել դեպի նոր տարածաշրջանային մատակարարման շղթաներ, սակայն հայերը վախենում են, որ նոր միջանցքները նոր սպառնալիքներ են տարածքային ամբողջականության համար: Անդրադարձը 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրին, որի կետերից մեկը վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերականգնմանը, Հայաստանին չի համոզում: Օրինակ՝ Ադրբեջանի ամենատխրահռչակ նախաձեռնությունը՝ Զանգեզուրի միջանցքի կառուցումը, քննադատությունների բուռն տեղիք է տալիս։ Ճանապարհը կարող է Բաքուն կապել ադրբեջանական էքսկլավի՝ Նախիջևանի, իսկ այնտեղից էլ՝ Թուրքիայի հետ։

Դրա ամենակարճ ճանապարհը Հայաստանի Սյունիքի մարզով է, մանավանդ, որ խորհրդային տարիներին եղել է նման երթուղի, որը, ըստ էության, արդեն գոյություն ունեցող Նախիջևանի ցամաքային ճանապարհն է։ Բայց Հայաստանը հղում է կատարում Իլհամ Ալիևի հայտարարություններին, որտեղ նա Սյունիքն անվանում է Ադրբեջանի պատմական հողեր և խոստանում ադրբեջանցիներին վերադարձնել այնտեղ։ Անվստահությունը հանգեցրել է նրան, որ Երևանը մնում է դեռևս մեկուսացված, իսկ ադրբեջանցիները Իրանով են ճանապարհ հարթում դեպի Նախիջևան։ Սակայն Զանգեզուրի միջանցքի ստեղծումն ամբողջությամբ չի հանվել օրակարգից, որին էլ կտրականապես դեմ է Հայաստանի ընդդիմությունը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման հարցը վաղուց է քննարկվում։ Համապարփակ համաձայնագիրը կարող է՝ եթե անգամ վերջ չդնել Անդրկովկասյան երկու հանրապետությունների միջև առկա երկարատև թշնամությանը, ապա գոնե հարաբերությունները տեղափոխել սառը չեզոքության դաշտ։

2022 թվականի մարտին բանակցային գործընթացում առաջընթաց է գրանցվել։ Ադրբեջանն առաջ է քաշել հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունք, իսկ Հայաստանն անսպասելիորեն ընդունել է դրանք։ Զիջումների հնարավորությունը Փաշինյանը բացատրել է նրանով, որ ադրբեջանական պահանջների մեջ անընդունելի ոչինչ չկա, բացի այդ, վաղուց ժամանակն է բարելավել Հայաստանի տնտեսությունը, իսկ անորոշությունը միայն հետաձգում է զարգացումը։ Փաշինյանի հակառակորդները վրդովվել են քաղաքական գործչի խոսքերից և կրկին մեղադրել նրան դավաճանության մեջ։ Սակայն դա չի խանգարել վարչապետին ավելի հեռուն գնալ։

Ապրիլի 13-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, Փաշինյանը կոչ է արել հայերին՝ նվազեցնել իրենց պահանջները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններում։ Քաղաքական գործչի ելույթը պայթող ռումբի ազդեցություն է ունեցել: Ընդդիմությունը նրան մեղադրել է դավաճանության մեջ։ Բայց առայժմ այդ ամենը չի խանգարում Փաշինյանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира