Մբապե․ Հայտնեցի Մակրոնին իմ որոշման մասին, նա շատ ուրախացավ
СПОРТՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան ակումբից չհեռանալու որոշման մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
«Ես եւ նախագահը շատ ենք զրուցել։ Նա ցանկանում էր, որ ես մնամ ՊՍԺ-ում։ Հասկացա, որ ֆուտբոլը փոխվել է եւ կարեւոր տեղ ունի հանրային կյանքում։
Հայտնեցի Մակրոնին իմ որոշման մասին, նա շատ ուրախացավ։ Մակրոնը չի ազդել իմ որոշման վրա։ Ես շատ եմ նրան հարգում, բայց որոշումը չեմ ընդունել նրա խնդրանքի պատճառով։ Դա փաստարկներից մեկն էր»,- Մբապեիի խոսքը մեջբերում է AFP-ն։
Մբապեի նոր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Նա 2017-ին «Մոնակոյից» է տեղափոխվել ՊՍԺ։ Մբապեին ձեռք բերելու հույս ուներ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը»։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



