Եվրոպայի առաջնություն. Նարեկ Զախարյանը ևս դուրս մնաց հետագա պայքարից
СПОРТՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի հավաքականի անդամ 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը որակավորման փուլի առաջին մենամարտը անցկացրեց սլովակ Միկալ Տակաչի հետ ու պարտվեց:
Ավելի վաղ մեկնարկային մենամարտում պարտություն էր կրել Ջանիկ Սահակյանը:
Մայիսի 24-ի երեկոյան շրջափուլի ընթացքում պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, ով ուժերը կչափի Մոլդովայից Դմիտրի Կոստյուկի հետ: Երեկոյան շրջափուլի մենամարտերը մեկնարկում են 18:00-ից, իսկ հայ բռնցքամարտիկի մենամարտը 4-րդն է:
Մայիսի 23-ին` մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականի կազմում առաջին հաղթանակն էր տոնել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը` գերազանցելով լեհ մրցակցին: