Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանը պարտություն կրեց երկրորդ մենամարտում
СПОРТԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը. այսօր մրցումային երրորդն օրն է:
Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ մենամարտն անցկացրեց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, ով ուժերը չափեց գերմանացի Քևին Շումանի հետ ու պարտվեց 5:0 հաշվով:
Մեկնարկային մենամարտում Վախթանգ Հարությունյանը առավելության էր հասել լեհ Բարտոշ Գոլեբիվսկիի նկատմամբ:
Մայիսի 25-ին, երեկոյան 18:00-ից սկսած առաջին անգամ ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ), որի մրցակիցը կլինի հունգար Ռոլանդ Վերեշը:
Նախօրեին կայացած մեկնարկային մենամարտերում պայքարից դուրս էին մնացել Ջանիկ Սահակյանը (54 կգ) և Նարեկ Զախարյանը (71կգ): Հաղթանակ էր տոնել միայն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: