2015-ի մենահամերգները. ովքեր այցելեցին ու ցնցեցին Երևանը. լուսանկարներ
ЛАЙФWnews.am-ը գրում է.
Յուրաքանչյուր տարի ամփոփելիս հիշում ենք տարվա ամենագեղեցիկ ու անմոռանալի պահերը։ Երեւանն այս տարի լի էր գեղեցիկ մշակութային միջոցառումներով ու համերգներով։
Մայրաքաղաք ժամանեցին ու համերգով հանդես եկան համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք աստղեր։ Ամփոփելով տարին՝ Wnews.am-ը ներկայացնում է տարվա ամենացնցող մենահամերգները.
Ապրիլին Հայաստան այցելեց System Of A Down խումբն ու Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին բացօթյա համերգ տվեց Հանրապետության հրապարակում: Հազարավոր մարդիկ ուժգին անձրեւի տակ վայելում էին աշխարհահռչակ խմբի համերգը։
Շատերի հիշողության մեջ կմնա Կարապի լճում կեսգիշերին տեղի ունեցած աշխարհահռչակ ռեփեր Քանիե Վեսթի անսպասելի մենահամերգը։Ամենատպավորիչը Ուեսթի անսպասելի ցատկն էր՝ Կարապի լիճ:
Հոկտեմբերին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մենահամերգը, որը եւս շատ տպավորիչ էր։

Ամռանը մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում հայ հանդիսատեսին հիացրեց աշխարհահռչակ եւս մեկ երաժիշտ. Ամերիկյան բլյուզ/ռոք, ջազ/ֆյուժն և սոուլ ժանրերում հանդես եկող աշխարհահռչակ երաժիշտ Բեթ Հարթը լավ էմոցիաներ պարգեւես դահլիճում ներկաներին։
Տարեվերջին երիտասարդությունը տպավորիչ պահեր ապրեց Տիմատիի և L`ONE-ի երևանյան համերգին։
Խենթ ու էմոցիոնալ էր տարեվերջին կայացած Էմիր Կուստուրիցայի եւ The No Smoking Orchestra-ի երեւանյան մենահամերգը։Դերասանները դահլիճում անում էին այն, ինչ խելքներին փչեր, ինչն էլ հանդիսատեսին ազատության զգացողություն ու բուռն էմոցիաներ պարգևեց։















