Նավթի գներն աճում են
ЭКОНОМИКАԵրկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են, ներդրողները սպասում են ռուսական էներգակիրների ներմուծման սահմանափակման վերաբերյալ նորությունների, նրանք նաեւ գնահատում են Չինաստանից պահանջարկի հեռանկարները եւ Իրանի կողմից հունական լցանավերի կալանավորման հետ կապված իրավիճակը, վկայում են սակարկումների տվյալները։
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0,77 տոկոսով՝ հասնելով 116,45 դոլարի մեկ բարելի դիմաց, WTI տեսակի հուլիսյան ֆյուչերսներինը՝ 0,88 տոկոսով՝ հասնելով 116,08 դոլարի։
Այս շաբաթվա սկզբին ԵՄ ղեկավարները Բրյուսելում հանդիպում են արտահերթ գագաթաժողովում, որտեղ քննարկելու են Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումները։ Մոտ մեկ ամիս է, ինչ դաշինքի երկրները չեն կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը ներառում է նաեւ ռուսական նավթի մատակարարումների ամբողջական կամ մասնակի էմբարգոյի սահմանումը։