Նազարբաևը կողմ է, որ իր հարազատներին պատասխանատվության ենթարկեն
МЕЖДУНАРОДНОЕՂազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ իր հարազատները պետք է պատասխանատվության ենթարկվեն անօրինական գործողությունների համար, եթե նրանց մեղավորությունն ապացուցվի դատարանի կողմից։
«Երկար տարիներ մենք Ղազախստանում կառուցում ենք իրավական պետություն, որի հիմնարար սկզբունքն այն է, որ օրենքը բոլորի համար նույնն է։ Մեղքը պետք է ապացուցվի դատարանում: Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավական պաշտպանության իրավունք»,- ասել է նա ղազախ քաղաքագետ Դանիյար Աշիմբաևին տված հարցազրույցում։
Նազարբաևը հիշեցրել է Ռախաթ Ալիևի պատմությունը.«Նա իմ աղջկա ամուսինն էր, նա ինձ համար փաստացի որդու պես էր, իմ թոռների հայրն էր, բայց այս ամենը պատճառ չդարձավ, որ պետությունը աչք փակի նրա անօրինական գործողությունների վրա, նա դատապարտվեց ղազախական արդարության կողմից։ Բայց նա հասցրեց թաքնվել և ամբողջ կյանքի ընթացքում թաքնվում էր», - հավելել է Ղազախստանի առաջին նախագահը։