Լուվրում երիտասարդը տորթով հարձակվել է «Մոնա Լիզա» կտավի վրա (տեսանյութ)
КУЛЬТУРАԵրիտասարդ բնապահպան ակտիվիստը տորթ է նետել իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի` Լուվրում ցուցադրվող աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կտավի վրա: Դեպքը տեղի է ունեցել կիրակի։ Այս մասին երկուշաբթի հայտնել է BFM հեռուստաալիքը։
Twitter-ում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ երիտասարդը տորթի կտոր է նետել և քսել այն զրահապատ ապակու վրա, որը պաշտպանում է աշխարհի ամենահայտնի գործերից մեկը։ Նա կարողացել է հնարավորինս մոտենալ կտավին՝ ծպտվելով որպես հաշմանդամ կին ու հնարավորություն ստանալով անցնել կտավի դիմաց հատուկ անցումով՝ նախատեսված սայլակով տեղաշարժվողների համար:
Լուվրը դեռևս որևէ հայտարարություն չի արել միջադեպի վերաբերյալ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Լուվրի աշխատակիցները մաքրել են զրահապատ ապակին, կտավը չի վնասվել։
1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%



