Ереван, 12.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Որքան սուտը մեծ է, այնքան ավելի հեշտ է մարսվում իր ընտրողների կողմից». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության՝ մայիսի 26-ի նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, թե «ԱՄՆ-ի Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը: Սրանով ՀՀ-ն թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան: Հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ՝ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը»։

Այն, ինչ եղավ հետո, բավականին ուշագրավ էր: Շատերն իրենց հետաքննությունը սկսեցին: Տեղեկություն տարածվեց, որ Հայաստանն արբանյակ դուրս չի բերել ուղեծիր՝ հիմնվելով SpaceX-ի պաշտոնական հաղորդագրությունների վրա, որտեղ Հայաստանի արբանյակի մասին չկա որևէ տեղեկատվություն։ Մյուս կողմից՝ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց նաև, որ արբանյակի կառավարման կենտրոնը և ընդունիչ կայանը մեր երկրում կստեղծվեն 2023 թ.-ին: Նույնը տեղեկությունը տարածել էր նաև ԳԱԱ-ն: «Արբանյակի առկայությունը և Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծումը կնպաստի սահմանային հսկողության, արտակարգ իրավիճակների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական փոփոխությունների մշտադիտարկման և այլ կարևոր աշխատանքների արդյունավետ իրականացմանը»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Ստացվում է՝ Հայաստանն ուղեծիր արբանյակ է դուրս բերել, բայց այն դեռ չի՞ կառավարելու: Համաձայնեք, որ առնվազն տարօրինակ է: Վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը «ցնցող» իրադարձությանը հետևյալ դիտանկյունից մոտեցավ, ընդ որում թե՛ իր գրառմամբ, թե՛ մեզ հետ զրույցում: «Որ սա մանիպուլ յացիա է, դա միանշանակ է, երկրի ղեկավարը կամ ղեկավարի աթոռը զբաղեցնողը սկսում է սուտ տեղեկություններ տարածել ու այնքան պրիմիտիվ սուտ, որ «մեկ անգամ մեկ» բացահայտվում է: Ի՞նչ եմ արել ես: Համացանցում գրել եմ «հայկական տիեզերք» կամ «Հայաստանը տիեզերքում» և սկսել կարդալ փաստերը: Նախ՝ հայկական առաջին արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ.-ին՝ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ, որն, ի դեպ, նաև հրաշալի նկարիչ էր, և պատրաստվում ենք նրա ցուցահանդեսը կազմակերպել հունիսին: Արբանյակն աշխարհում առաջիններից էր, որը վերադարձվեց Երկիր: Այն այժմ Հայաստանի Տիեզերքի թանգարանում է պահվում՝ բոլոր հեղինակների ստորագրությամբ: Տիեզերքի թանգարանը Բագրևանդ թաղամասում է, կարող են այցելել և տեսնել: Այսինքն, 1969 թ.-ին՝ սրանից 53 տարի առաջ, հայկական գիտությունն արդեն տիեզերք ուղարկել է արբանյակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ճաղարյանը:

Ընդգծում է՝ ոլորտի հետ կապված ցանկացած այլ տեղեկություն էլ կարելի է գտնել պարզ տարբերակով՝ ուղղակի որոնելով անհրաժեշտ ինֆորմացիան և ընթերցել այն բաց աղբյուրներից, արդյունքում՝ լինել տեղեկացված, թե որ թվականին և ում հետ ինչ բանակցություններ են վարել և այլն: Այս դեպքում պարզ հարց է առաջանում՝ նման «ցնցող» իրադարձության մասին հայտարարություն անողները հույս ունեն, թե որևէ մեկը տեղյա՞կ չէ 1969 թ.-ին տիեզերք ուղարկված արբանյակի մասին կամ, ասենք, չեն կարո՞ղ տեղեկություններ փնտրել և գտնել սկզբնաղբյուրներում: «Նպատակը հերթական սուտը խոսելն է: Որքան սուտը մեծ է, այնքան ավելի հեշտ է մարսվում իր ընտրողների կողմից»,-ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ավիացիայի, ոչ թե տիեզերքի մասնագետ է, բայց կան պարզ ճշմարտություններ, որոնք հասանելի են ցանկացածին:

Հավելում է՝ տիեզերքը միշտ եղել է իր հետաքրքրությունների շրջանակում, հետո շարունակում. «Falcon 9 հրթիռին ծանոթ ենք դեռևս 2009-2010 թթ.-ից: Այն միջին կարգի հրթիռ է, որը փոխադրում է մինչև 60 արբանյակ:

«SpaceX»-ը 2016 թ.-ին կոմերցիոն ծրագիր էր հայտարարել: Սկզբում մինչև 150 կգ բեռ տեղավորող արբանյակը տիեզերք էր տանում 1 մլն 250 հազար դոլարով, իսկ մինչև 300 կգ արբանյակը՝ 2 մլն 500 հզր դոլարով: Երբ պատվերները շատացան, նվազեցին նաև գները, քաշերը մեծացրեցին՝ 200 կգ արբանյակն արժեցավ 1 մլն դոլար: Գների նվազեցմանը հասան տանող հրթիռի հետ վերադարձով պայմանավորված, այսինքն՝ մի քանի տանող հրթիռ չեն արտադրում, հրթիռը վերադառնում է և դառնում բազմակի օգտագործման: Հիմա՝ 1 մլն դոլարանոց իսպանա-հայկական հրթիռը՝ «Urdaneta-armsat1»-ը բասկերի երկրի հրթիռն է, որի մեջ տեղադրված է երկու մոդուլ՝ իսպանականը և հայկականը: Որքանո՞վ է Հայաստանի կառավարման հնարավորությունն այդ մոդուլին, ես չգիտեմ: Տեխնիկական ճշգրտություններ տալ չեմ կարող: Դա «armsat1»-ի թիմը կարող է ասել, թե որքանով է մեր կողմից արբանյակը կառավարվում: Կարծում եմ, որ կառավարվում է, որովհետև պետք է կապի կանալ լինի: Կա՛մ իսպանացիների հետ նույն կապի կանալով ենք կառավարում մեր հասանելիք բաժինը , կա՛մ երկու առանձին կապի կանալ ունենք: Նշենք նաև, որ անվանման մեջ առաջինն իրենց անունն է, սա ևս պետք է բացատրեն, թե ինչու է այդպես:

Բաց աղբյուրներում շատ տեղեկություններ չկան, այնպես որ պետք է հստակ մեկնաբանություններ հնչեն, թե որքանով է այդ արբանյակը մերը, որքանով իսպանական, ով է արբանյակի պատվերը տվել: Գուցե իրենք տվել են, իսկ մերոնք ուղղակի միացել են, որ ֆինանսական առումով ավելի մատչելի լինի: Նույնիսկ հավասար մասնաբաժինների դեպքում դա կարժենա 500 հազար ԱՄՆ դոլար, ավելի քիչ, քան ԱԺ պարգևավճարներն են: Եթե ամփոփենք, սիրողական մակարդակում իմ դիտարկումները սրանք են»,-եզրափակում է Հակոբ Ճաղարյանը: Առիթն օգտագործելով՝ Ճաղարյանից հարցնում ենք նաև ավիացիայի ներկայիս վիճակի մաիսին:

«Երկու հիմնական տարանցիկ փոխադրումների կենտրոնները՝ Մոսկվան և Կիևը, փակվել են: Կիևը ռմբակոծում են, Մոսկվան պատժամիջոցների տակ է: Քանի որ ուղևորների հոսքը կա և անընդհատ աճում է, տարբեր այլ կենտրոններ են հայտնվել, մի շարք արտասահմանյան ընկերություններ ավելացրել են իրենց թռիչքները, մի շարք ընկերություններ բացել են նոր ուղղություններ: Քանի որ հայկական ավիաընկերություններն էլ դեռ չեն կարող Եվրոպա թռչել, որովհետև ԵՄ սև ցուցակում են գտնվում, Եվրամիության թռիչք ն ե րը կա տ ա ր ո ւ մ ե ն նրանք: Տարանցիկ փոխադրումները Մոսկվայից և Կիևից փոխադրվել են Ֆրանկֆուրտ, Փարիզ, Հունաստան, Լեհաստան և այլուր: Տարբեր երկրներ «տա նում են» այն ուղևո ր ն ե ր ի ն , որոնք առաջ այդ ուղղություններով էին գնում: Հայկական ավիաընկերությունները ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության սև ցուցակում գտնվելու պատճառով չեն կարող մասնակցել այդ շուկային»,- ասում է Հակոբ Ճաղարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы