Խերսոնի մարզի իշխանությունները հրաժարվել են Զելենսկուն որպես Ուկրաինայի նախագահ ճանաչել
МЕЖДУНАРОДНОЕՎլադիմիր Զելենսկուն չի կարելի անվանել Ուկրաինայի նախագահ, քանի որ իրականում նա արևմտյան տերերին է ծառայում։ Դրա մասին ՌԻԱ «Նովոստի»-ն հայտնել է ներկայում ռուսական վերահսկողության տակ գտնվող Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։
Նրա խոսքով՝ Զելենսկին չի կարողանում արտահայտել իր դիրքորոշումը՝ որպես պետության ղեկավար, և վախի մեջ է պահում բնակչությանը։ Պաշտոնյան հավելել է, որ ուկրաինացի առաջնորդը պոպուլիզմով է զբաղված՝ արևմտյան կուրատորների թելադրանքով։
«Զելենսկին Պորոշենկոյի շարունակությունն է, միայն ավելի վատ վիճակում»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ Ստրեմուսովը հայտնել էր, որ Խերսոնի մարզի Ռուսաստանի կազմ մտնելու հարցը կլուծվի ավելի ուշ։ Պաշտոնյան պարզաբանել էր, որ ժամկետի վրա կարող են ազդել ռազմական գործողությունները, և դժվար թե աշնանը որոշում կայացվի։ Նրա խոսքով, տեղական իշխանությունները նախապատրաստում են վարչական համակարգը և մինչև տարեվերջ կընդունեն Ռուսաստանին միանալու պաշտոնական խնդրանքը:
Մայիսի 28-ին Խերսոնի մարզի իշխանությունները որոշել են անվտանգության նկատառումներից ելնելով փակել սահմանները Ուկրաինայի կողմից վերահսկվող շրջանների հետ։ Այնուհետեւ Ստրեմուսովը նշել է, որ մարզի իշխանությունները բնակիչներին խորհուրդ չեն տալիս մեկնել Ուկրաինա։