Բրյուսելում հայ են սպանել
ОБЩЕСТВОԲրյուսելում հունիսի 27-ի գիշերը սպանվել է 25-ամյա ուսանող՝ Գրիգոր անունով (ազգանունը նշված չէ)։ Այս մասին տեղեկացնում է lacapitale.be-ն։
Համաձայն մամուլում շրջանառվող վարկածի՝ երիտասարդը հաշվեհարդարի զոհ է դարձել, թեպետ նրա հարազատները պնդում են, որ նա ուղղակի անհարմար պահի հայտնվել է անհարմար վայրում։
Ֆերդինանդ Լենուար փողոցի բնակիչները ոստիկանություն էին զանգել այն բանից հետո, երբ շարունակվող կրակոցներ էին լսել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին երիտասարդի դին։
Ականատեսների վկայությամբ՝ փողոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին երիտասարդը չէր մասնակցել։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



