Ադրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում. Ալիև
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա և Կասպյան նավթի և գազի 27-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ։
«Այսօր օրակարգում է եվրոպական շուկայում մեր ներկայության ընդլայնման հարցը»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով, անցյալ տարի ադրբեջանական գազի արտահանման ծավալը կազմել է 22 մլրդ խմ, այս տարի նախատեսվում է արտահանել 24 մլրդ խմ, հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել ծավալները։
«Դա կախված կլինի նոր հանքավայրերի շահագործման հանձնելուց, քանի որ մեր գազային ներուժը չի սահմանափակվում միայն «Շահ Դենիզ» հանքավայրով»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Ալիևը նշել է, որ Եվրոպան ադրբեջանական նավթագազային ռեսուրսների մեծ կարիք ունի, և Ադրբեջանը դա հաշվի է առնում։ Նրա խոսքով, այժմ պետք է մտածել նոր հանգույցների ու փոխկապակցիչների կառուցման մասին։
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ արտահանումն ավելացնելու համար ժամանակ է պետք։
«Պոտենցիալ սպառողները պետք է հասկանան, որ տարվա ընթացքում մենք չենք կարող ավելացնել արտադրությունը: Մեզ պետք են նոր պայմանագրեր, մեզ նոր ենթակառուցվածքներ են անհրաժեշտ: Հետևաբար, մենք այժմ մտածում ենք գոյություն ունեցող խողովակաշարերի թողունակության ընդլայնման մասին, այդ թվում՝ Անդրանատոլիական և Հարավային Կովկասի»,- ասել է Ալիևը: