Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպե՞ս է IO հոգեբանությունն օգնում բիզնեսներին բազմազանություն ապահովել աշխատանքի ընդունման գործընթացում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխատավայրը կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր մտածողության, ինչպես նաև մարդկանց զգալու և նրանց հետ շփվելու վրա: Արդյունաբերա-կազմակերպչական (IO) հոգեբանությունը մարդու վարքագծի գիտական ուսումնասիրությունն է աշխատանքի համատեքստում, որը նպատակ ունի բարելավել աշխատանքային պայմանները բոլոր առումներով՝ ինչպես կազմակերպության, այնպես էլ աշխատակիցների տեսանկյունից: Սա հատկապես կարևոր է այժմ, երբ կազմակերպությունները ձգտում են կիրառել բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) ռազմավարություն իրենց աշխատանքի ընդունման գործելակերպում: IO հոգեբանության մեջ օգտագործվող հետևյալ գործիքները կարող են ընկերություններին ցույց տալ, թե ինչպես գիտությունը կարող է ապահովել ավելի արդար և նպաստավոր արդյունքներ՝ մրցունակ տաղանդների շուկայում աշխատանքի ընդունման DEI ռազմավարությունն իրագործելիս։

Աշխատանքի վերլուծություն

Աշխատանքի վերլուծությունը կազմակերպությունում որոշակի դերի համար պահանջվող պարտականությունները չափելուն և հասկանալուն ուղղված գիտական մոտեցումն է: Օգտագործելով գիտությունը, այլ ոչ թե ներքին բնազդը կամ անհատների կարծիքը, ընկերությունները կարող են նվազեցնել աշխատանքի նկարագրությունից առաջացած կողմնակալությունը և համոզվել, որ որակավորված թեկնածուներին ոչինչ չի խոչընդոտի դիմել։ IO հոգեբանները կատարում են աշխատանքի վերլուծությունը KSAO չափանիշների միջոցով, ինչն իր մեջ ներառում է գիտելիքների, հմտությունների, կարողությունների և այլ հաջողություն ապահովող հատկանիշների վերլուծությունը։ Նրանք նաև փորձում են ներգրավել աշխատակիցների ներկայացուցչական ընտրանք, որը կարող է համարժեք կերպով արտացոլել թիմի բազմազան տեսակետներն ու փորձառությունները: Այնուհետև, IO հոգեբանները օգնում են կազմակերպությանն օգտագործել աշխատանքի վերլուծության արդյունքը՝ հավաքագրման պրակտիկաներին կառուցվածք և հետևողականություն ավելացնելու համար։ Այս գործընթացը ներառում է տարբեր բաղադրիչներ՝ սկսած աշխատանքի նկարագրությունը գրելուց մինչև հարցազրուցավարների վերապատրաստումը։ Աշխատանքի հստակ վերլուծություն ունենալը հիմք է աշխատանքի ճշգրիտ նկարագրություններ ստեղծելու համար, ինչն իր հերթին թեկնածուներին առաջարկում է թափանցիկություն և օգնում է հավաքագրողներին և աշխատանքի ընդունող մենեջերներին համոզվել, որ նրանք թեկնածուների համապատասխանությունը գնահատելիս կենտրոնանում են միայն աշխատանքին առնչվող չափանիշների վրա։

Նախնական գնահատման հաստատում

Աշխատանքի ընդունմանը նախորդող շրջանի (pre-hire) գնահատումների օգտագործումը կարող է օգտակար լինել DEI ռազմավարության իրագործման համար: Այդ փուլում կարճ հեռախոսազանգի կամ ինքնակենսագրականի հիման վրա ընտրության փոխարինումը գնահատման մեթոդով գրեթե վերացնում է մարդկային կողմնակալության գործոնը։ Տասնամյակների հետազոտություններից մեզ հայտնի է, որ մարդկանց մեծամասնությունը հակված է չափից ավելի վստահ լինել աշխատանքի ընդունելիս արդար որոշումներ կայացնելու իրենց կարողության մեջ: Գնահատումները ապահովում են բոլոր թեկնածուների հավասար հնարավորությունները՝ ցույց տալու իրենց համապատասխանությունը տվյալ դերին։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք գնահատման տվյալ մեթոդը անաչառ է և համապատասխանում է կազմակերպության առջև դրված նպատակներին։ IO հոգեբանությունն օգնում է պատասխանել այս հարցին։ IO մասնագետները վերապատրաստաված են ստուգելու նախնական գնահատումների համապատասխանությունը և գտնելու արդար ընտրության չափանիշներ, որպեսզի ապահովեն թեկնածուների ճշգրիտ գնահատում։

Համակարգված հարցազրույցների կազմում

Առանց տվյալների վրա հիմնված և համակարգված մոտեցման հարցազրույցների անցկացումը կարող է ենթարկվել մարդկային կողմնակալության ազդեցության, ինչն իր հերթին կհանգեցնի անհետևողական ընտրության և թեկնածուների համար տհաճ փորձառության։ Հարցազրուցավարների համար բոլորովին բնական է ցանկանալ կապեր հաստատել թեկնածուների հետ: Սակայն այն պահից, երբ մենք սկսում ենք ուղղորդող հարցեր տալ և առավելություն տալ մի թեկնածուին մյուսի նկատմամբ, մենք խեղաթյուրում ենք գնահատումը, ինչը մեծապես ազդում է թեկնածուների վրա։ IO հոգեբանությունը կարող է օգնել կազմակերպություններին իրենց հարցազրույցներն ավելի համակարգված դարձնել և հարցազրուցավարների վերապատրաստման նյութեր մշակել: Այդ գործընթացը կարող է ներառել այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են. - հաստիքի կարևոր կողմերին անմիջականորեն առնչվող հարցերի փաթեթի մշակում և վերանայում, - յուրաքանչյուր հարցի համար վարկանիշային սանդղակի ստեղծում, - ոլորտային նախապաշարմունքների մասին տեղեկացվածության բարձրացում և դրանք հարցազրույցից ու միավորների գնահատման գործընթացից հեռացնելուն միտված ռազմավարության մշակում: IO հոգեբանության սկզբունքները և լավագույն փորձառությունն արժեքավոր են մարդկանց ներառող բիզնես-գործընթացներում ամուր հիմքեր ստեղծելու համար, քանի որ հենված են գիտության վրա, ինչը նվազեցնում է սուբյեկտիվությունը և մարդկային կողմնակալության գործոնը: Քանի որ 2022 թվականին կազմակերպությունները ձգտում են իրագործել իրենց DEI-ի նպատակները, IO հոգեբանությունը կարող է օգնել նրանց ապահովել հավաքագրման և աշխատանքի ընդունման նպաստավոր վերջնարդյունքներ։

Հոդվածի բնօրինակը՝ https://bit.ly/38cr3VQ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»