Ներում չի լինի. Վրաստանի նախագահը՝ բանտարկված Սաակաշվիլու մասին
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցում։
«Ներում չի լինի, քանի որ դա «կուժեղացնի բևեռացումը երկրում»,- իր դիրքորոշումը բացատրել է Զուրաբիշվիլին Palitranews հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, գրում է
newsgeorgia.ge-ն:
Զուրաբիշվիլին բազմիցս արտահայտվել է այս թեմայով՝ ամեն անգամ կատեգորիկ դիրքորոշմամբ։ Նրա կարծիքով՝ Սաակաշվիլիին չի կարելի քաղբանտարկյալ համարել։
Իր վերջին հայտարարություններից մեկում նա նաև խորհուրդ է տվել կառավարությանը քայլեր ձեռնարկել, որպեսզի Սաակաշվիլու առողջական վիճակը «չօգտագործվի քաղաքական շահարկումների համար»։
Վրաստանի երրորդ նախագահը մայիսի 12-ից բուժում է անցնում «Վիվամեդի» կլինիկայում խիստ անվտանգության պայմաններում։ Նրա առողջական վիճակը վատացել է երկու հացադուլից հետո, որոնք նա անցկացրել է «Ռուսթավի» բանտում։