Լեբրոնը դարձել է առաջին գործող միլիարդատեր բասկետբոլիստը NBA-ում․ Forbes
СПОРТ«Լոս Անջելես Լեյքերսի» աստղ Լեբրոն Ջեյմսը միլիարդատեր է դարձել։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
37-ամյա Ջեյմսը դարձավ լիգայի պատմության առաջին գործող խաղացողը՝ 1 մլրդ դոլար կարողությամբ։ Միլիարդատերերի ցուցակում հայտնված մեկ այլ բասկետբոլիստ՝ լեգենդար Մայքլ Ջորդանը, այս նշակետին հասել էր 8 տարի առաջ, սակայն նա մինչ այդ վաղուց էր ավարտել կարիերան։
Forbes-ը հաշվարկել է, որ Ջեյմսը վաստակել է ավելի քան 1,2 միլիարդ դոլար: Նա ստացել է ավելի քան 385 միլիոն դոլար աշխատավարձ Քլիվլենդ Կավալիերսից, Մայամի Հիթից և Լեյքերսից ու հանդիսանում է NBA-ի ամենաբարձր վարձատրվող ներկայիս խաղացողը։
Բասկետբոլից դուրս նա ավելի քան 900 միլիոն դոլար է վաստակել գովազդներից և տարբեր բիզնես ծրագրերից, գրում է Armsport.am-ը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



